ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ավելացրել է 16 անհատի, ինչպես նաև 7 կազմակերպություն։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կողմից այսօր հրապարակված փաստաթղթում։
Թարմացված ցանկը հիմնականում ներառում է ռուսական մանկական ճամբարներ և ռազմահայրենասիրական կրթական կազմակերպություններ, ինչպես նաև այս ոլորտի հետ կապված տարածաշրջանային պաշտոնյաների։






