ԵՄ-ին միանալու համար թեկնածու երկրները պետք է դիմեն. Հայաստանի դեպքում դա տեղի չի ունեցել. ԵՄ դեսպան

15 Սեպտեմբերի, 2025

NEWS.am–ը գրում է․ ԵՄ-ին միանալու կանոնները շատ հստակ են, կան չափանիշներ, պետք է լինի անդամ պետությունների միջև կոնսենսուս, թեկնածու երկրները պետք է դիմեն։ Այսպիսով, Հայաստանի դեպքում դա տեղի չի ունեցել։ Այնպես որ, եթե այդ պահը գա, մենք պետք է հետևենք կանոններին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլի Մարագոսը՝ անդրադառնալով հարցին, թե առաջիկա տարիներին կա Եվրամիությանը միանալու հնարավորություն։

Ինչ վերաբերում է Հայաստան–Ադրբեջան հարաբերույթունների վերջնական կարգավորման հնարավորությանը, Մարագոսն ասաց. «Նախ և առաջ, մենք ողջունել ենք այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Սա շատ լավ հիմք է առաջ գնալու համար։ Հուսով եմ՝ խաղաղության համաձայնագիրը նույնպես կարող է շուտով ստորագրվել։ Եվ մենք պատրաստ ենք աշխատել՝ աջակցելու խաղաղությանը տարածաշրջանում։ Դա կախված է հենց տարածաշրջանի ժողովուրդներից, բայց մենք այստեղ ենք՝ աջակցելու դրան»։

Հարցին՝ Ադրբեջանը չի՞ խոչընդոտի այդ խաղաղությանը՝ այդ թվում ագրեսիայի ցուցաբերմամբ, նա ընդգծեց. «Ես ԵՄ-ի ներկայացուցիչն եմ Հայաստանում։ Մենք բոլորս հավատում և հուսով ենք, որ բոլոր գործընկերները կանեն այն, ինչին նրանք պարտավորվել են»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...