Եկեղեցու շուրջը կատարվածը ոչ թե իրավական գործընթաց է, այլ՝ հոգևոր բռնnւթյnւն. Հունաստանի հայոց թեմի առաջնորդ

20 Հոկտեմբերի, 2025

«Վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող անվայել գործողություններն՝ ուղղված Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, հոգևոր հայրերի և առաջնորդարանի աշխարհական աշխատակիցների դեմ, խորապես խաթարում են ոչ միայն հայ հասարակության մոտ իրավական գործընթացների վերաբերյալ արժանահավատությունը, այլ լրջագույն հարված են հասցնում իրավունքի և ժողովրդավարության համընդհանուր արժեքներին»,- նշված է Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանը։

Սրբազանը նշել է. «Ամբողջապես անընդունելի և դատապարտելի են՝

• Բարձրաստիճան հոգևորականների անհիմն և ապօրինի ձերբակալությունները,

• Անօրինական գաղտնալսումները, որոնք ուղղված են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հեգևորականների դեմ, որոնք նպատակ են հետապնդել Եկեղեցու ներսում պառակտում առաջացնելու, ինչպես նաև մեր Սուրբ Եկեղեցու վարկը նսեմացնելու հավատացյալ հայորդիների շրջանում,

• Խոտելի են, հատկապես, եկեղեցապատկան կառույցներում կատարված խուզարկությունները՝ առանց դրանց համար ունեցած պատշաճ հիմնավորումների և գործընթացների իրավահարգման,

• Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու փորձը, որը ոչ միայն վիրավորում է ողջ Հայոց Եկեղեցու հոգևոր դասին, հավատացյալ հայորդիներին, այլև ուղիղ հարված է Հայաստանի Պետականության հոգևոր ողնաշարին։

Ճշմարտությունը հռչակում է.

Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի պետականության ծննդավայրն է, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ոչ միայն եկեղեցու Հոգևոր առաջնորդը, այլև՝ Հայոց Պետականության պահպանման անխոնջ քաջամարտիկը։

Վեհափառ Հայրապետն, անդադրում, միջազգային բոլոր պատկան կառույցներում մշտապես պայքարել ու առաջ է մղել Հայաստանի պետական շահը։ Այս համատեքստում՝ Հայոց Եկեղեցու դեմ ուղղված այս գործընթացները չեն կարող դիտարկվել միայն որպես ներքաղաքական իրադարձություն, այլ դրանք վերաբերվում են նաև աշխարհասփյուռ հայությանը և շոշափում ու վիրավորում են նաև նրանց հոգևոր զգացումները։

Իշխանությունների և հատկապես նրանց որոշակի ներկայացուցիչների վերջին շրջանի խոսվածքը ոչ միայն վիրավորական է, այլեւ՝

• Միջազգային իրավունքի խախտում է, որով ոտնահարվում են ՄԱԿ-ի և Եվրոպական Խորհրդի ընդունած հիմնական դրույթները՝ կրոնական կազմակերպությունների ինքնավարության, հոգևոր անձանց գործունեության անխափանության և կրոնական ազատության վերաբերյալ։

• Սա նաև գործողություն է՝ ուղղված Պետականության դեմ, որովհետև այն թուլացնում է ազգային անվտանգությունը և ապակայունացնում հայ ժողովրդի հոգեբանական ու բարոյական սյուները։

• Սփյուռքի նկատմամբ սպառնալիք, քանի որ Եկեղեցու դեմ կիրառվող ճնշումները բաժանարար գծեր են ստեղծում համահայկական միասնականության ոգում։

Ըստ այսմ, մենք հայտարարում ենք՝

Հայաստանի Հանրապետությունում իշխանության որևէ մարմին իրավունք չունի միջամտել եկեղեցական ներքին գործընթացներին։ Այսօր կատարվածը ոչ թե իրավական գործընթաց է, այլ՝ հոգևոր բռնություն, որով փորձ է արվում հայ ժողովրդին զրկել իր պատմական հիշողությունից, հավատքից և ինքնությունը պահպանելու վերջին հենասյունից։

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին անմիջապես դադարեցնել հակաեկեղեցական և հակասահմանադրական գործողությունները, ազատ արձակել ապօրինաբար կալանավորված Սրբազան հայրերին, Տ. Գարեգին քահանային, ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանին և ապօրինաբար բանտարկված մնացյալ հայորդիներին։

Միաժամանակ հիշեցնում ենք՝

Եկեղեցու դեմ բռնությունը չի կարող ավարտվել միայն վարչական որոշումներով։ Այն կարող է վերածվել ազգային ճգնաժամի, որի պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի գործող իշխանության վրա՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում։

Մենք անսասան կանգնած ենք Նորին Սրբության կողքին.

Մենք հավատարիմ մնալով Սուրբ Մյուռոնի աղբյուր Սուրբ Էջմիածնին, մեր որդիական հնազանդությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ համոզված լինելով, որ Հայոց Եկեղեցու վրա հարձակումը հավասար է Հայաստանի հոգևոր և ազգային արժեքներին, պատմական իրավունքներին և Աստծուց օրհնված առաքելության վրա ուղիղ հարվածի և ոտնձգության։

Թող Ամենազոր Աստված պաշտպան և զորակից լինի մեր Եկեղեցուն ու ազգին, դատապարտի անիրավության դավադիր ծրագրերը և շուտափույթ կերպով վերականգնի արդարությունն ու ճշմարտության հաղթանակը»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...