Օկուպացիոն ռեժիմի կարևոր նպատակներից մեկը՝ հայ հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է. փաստաբան

17 Դեկտեմբերի, 2025

Հայոց Եկեղեցու դեմ օկուպացիոն ռեժիմի հայտարարած պատերազմի կարևոր նպատակներից մեկը, հնարավոր է՝ կարևորագույնը հայ հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Սա շատ սկզբունքային հարց է, և իմ գիտելիքները բավարար չեն դրան խորությամբ անդրադառնալու համար, բայց ամեն դեպքում կցանկանայի «թեզիսների ձևով» որոշ մտքեր հայտնել՝ հետագայում փորձելով խորամուխ լինել հարցին։

1) նիկոլականների խոսույթում ու այս համատեքստում «քաղաքականությունը» շատ լայն է հասկացվում. այն սոսկ կուսակցական-ընտրական համակարգին չի վերաբերվում, այլ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ներկայացնող հարցերի ողջ ներկապնակին՝ ներառյալ ազգային, ինքնութենական, արժեհամակարգային հարցերը։

2) Ոչ մի ազգային եկեղեցի՝ ընդհանրապես, և Հայ Առաքելական Եկեղեցին՝ հատկապես, չի կարող անմասն մնալ «քաղաքականությամբ» զբաղվելուց՝ 1-ին կետում նշված իմաստով։ Չի՛ կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենա զբաղվել «քաղաքականությամբ», իսկ Հայոց Եկեղեցին՝ ոչ։

3) Անձամբ ես Հայոց Եկեղեցու՝ 1-ին կետի իմաստով «քաղաքականության» մեջ դերակատարումը տեսնում եմ հետևյալ երկու գործառույթներում. (ա) ԱՄԵՆՕՐՅԱ, որ վերաբերում է ավանդական-քրիստոնեական արժեքների խրախուսմանը, և (բ) ԲԱՑԱՌԻԿ, որ վերաբերում է ազգային ինքնության հարցերում աշխարհիկ ժամանակավոր պաշտոնյաների թույլ տված սկզբունքային աղճատումների դեմ պատնեշ կանգնելուն։ Բնականաբար, «ամենօրյա» գործառույթն ունի մշտական բնույթ, իսկ «բացառիկ»-ը պետք է գործողության մեջ դրվի միայն տագնապի պայմաններում։

«Բացառիկ» գործառույթը մեր ազգի «իմունային համակարգի» ողնաշարն է։

4) ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը երաշխավորում են ՀՀ բոլոր քաղաքացիների քաղաքական իրավունքները։ Բոլոր սահմանափակումները պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ, օրինակ՝ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանության պետական գործառույթի արդյունավետ իրականացման նպատակը։

Նրանք չեն կարող լինել արդյունավետ, եթե քաղաքանությամբ զբաղվելու նրանց իրավունքը չսահմանափակվի։ Նույնը չի վերաբերում և չի էլ կարող վերաբերվել կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ընդհանրապես, և Հայոց Եկեղեցու հոգևոր դասին՝ մասնավորապես։ Դեռևս այսքանը»։

 

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...