Եկեղեցահալած այս քաղաքականությունը, որը նաև թշնամու օրակարգն է, դատապարտված է ձախողման. Գառնիկ Դանիելյան

24 Նոյեմբերի, 2025

Այս օրերին, երբ ապօրինաբար անազատության մեջ են գտնվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ Սրբազանները՝ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ցավոք, ականատեսն ենք լինում որոշ հոգևորականների անընդունելի պահվածքին։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Վերջիններս, գիտակցաբար կամ անգիտակցաբար գործիք են դառնում այս իշխանությունների ձեռքին՝ ակամա մասնակիցը դառնալով հակաեկեղեցական արշավին։
«Պատարագ» ներկայացվող արարողությունների ժամանակ, որոնք շատ հաճախ մատուցում են կարգալույծ քահանաները, չի հիշատակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: Ցավոք, երեկ ականատեսը եղանք նման պատկերի նաև Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում:
Հատկանշական է, որ նույն թեմի առաջնորդը, որը չհրաժարվեց վարչակարգի ղեկավարի ձեռքը սեղմելուց, դեռևս ամիսներ առաջ հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը պետք չէ կապել միայն Վեհափառ Հայրապետի հետ․ այն արշավ է հայ եկեղեցու դեմ։
Ցավոք, մեր հանրությունը զերծ չէ արատներից։ Եվ մարդկային տկարությունները բնորոշ են հանրության բոլոր շերտերին։
Այդուհանդերձ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին վայելում է մեր ժողովրդի աջակցությունն ու վստահությունը՝ շարունակելով մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող կառույցը։
Ապօրինի ազատազրկված Սրբազանները մեր հավատի և հայրենիքի համար շարունակում են պայքարել բանտերից՝ օրինակ ծառայելով, թե ինչպիսին պետք է լինեն իրական հոգևոր առաջնորդները։ Այս ամենի ֆոնին, ցավալի է արձանագրել իրենց մայր եկեղեցուն դեմ գնացող մի քանի հոգևորականների պահվածքը։ Բարեբախտաբար, այդպիսիք շատ չեն։
Եկեղեցահալած այս քաղաքականությունը, որը նաև թշնամու օրակարգն է, դատապարտված է ձախողման։ 1700 տարվա պատմություն ունեցող Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ոչ միայն հոգևոր կառույց է, այլև մեր ինքնության առհավատչյան։ Խոսքերը, որ հաճախ հնչեցնում ենք՝ ընդգծելով, որ մեր եկեղեցին հարյուրամյակներ շարունակ փոխարինել է պետականությանը, ոչ թե չափազանցություն են, այլ պատմական իրողություն։
Եկեղեցու դեմ գործողը դեմ է գնում Աստծուն։
Վստահ եմ, որ մեր հավատավոր ժողովուրդը գիտակցելով այս ամենը՝ շարունակելու է սատար կանգնել իր արժեքներին, իր եկեղեցուն, հավատին ու ինքնությանը։
«Ուրեմն հպատակվեք Աստծուն, հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից»:
Հակոբոս 4.7

Նմանատիպ նյութեր

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...