ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների սպառման շուկան շուրջ 2,5 միլիարդ մարդ է ընդգրկում. Օվերչուկ

28 Օգոստոսի, 2026

ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների սպառման շուկան շուրջ 2,5 միլիարդ մարդ է ընդգրկում։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«4 միլիարդ մարդ են նշում։ Ես ավելի զուսպ եմ գնահատում։ Բայց 2,5 միլիարդը իրական է, դա այն է, ինչ այսօր ունենք, այն, ինչի շուրջ այսօր բանակցություններ ենք վարում՝ մոտավորապես 2,5 միլիարդ մարդ։ Այսինքն՝ սա դառնում է իրականություն», — հայտարարել է փոխվարչապետը՝ ելույթ ունենալով «Ռոսիա» ազգային կենտրոնում։

Կառավարության ղեկավարի տեղակալի խոսքով՝ ոչ ոք չէր էլ մտածում նման թվերի մասին 2014 թվականին, երբ նախապատրաստվում էր Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը։

«Աշխարհն այլ էր, և մենք էլ էինք այլ։ Եվ շատերի հայացքներն այլ էին, ԵԱՏՄ-ի հանդեպ ակնկալիքները նույնպես հավանաբար այլ էին։ Այսօր հետ նայելիս ոմանք ԵԱՏՄ-ն երևի դիտարկում էին որպես Եվրոպական միության հետ մերձեցման աստիճան, ինչ-որ մեկն էլ ասում էր, թե Ռուսաստանը փորձում է վերականգնել Խորհրդային Միությունը», — ասել է նա։

Օվերչուկն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն կառուցվել է չորս ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի շուրջ, որոնք դրված են եղել նրա հիմքում։

Նմանատիպ նյութեր

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել. «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, թե ով պետք է զբաղեցնի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Հայոցյանի հեռանալուց հետո։ Մեր աղբյուրների...

Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»

Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնանկ է արվել պետական արարողակարգի ծառայության պետը: Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Իհարկե, դժվար թե այդ որոշումը կապ ունենա այն ակնհայտ բացթողման հետ, որ այս օրերին Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի...

Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»

Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Միխեիլ...

Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն. «Ժողովուրդ»

Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը քննող, գործարարին կալանքի տարած, 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար, քննիչ Սպարտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթին Քննչական կոմիտեից ի պատասխան հաստատեցին լուրը՝...

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...