Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ»

11 Ապրիլի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 7-ին տեղի կունենան Ազգային ժողովի նոր ընտրություններ: Սակայն նույնիսկ արդյունքների վերջնական ամփոփումից հետո գործող Ազգային ժողովն ու կառավարությունը դեռևս կշարունակեն պաշտոնավարել: Իսկ ե՞րբ կնշանակվի նոր վարչապետը, ե՞րբ կկայանա նորընտիր ԱԺ առաջին նիստը, և ե՞րբ կձևավորվի նոր կառավարությունը:

Ըստ Սահմանադրության, Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Այդ օրը կլինի նաև ԱԺ առաջին նիստը:

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ Սահմանադրությունը հստակ նշում է, թե երբ են սկսվում և երբ են վերջանում Ազգային ժողովի լիազորությունները։ Այս գործող գումարման Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսի 2-ին է սկսել իր աշխատանքները։ Հինգ տարին լրանում է 2026 թվականի օգոստոսի 2-ին։ Դա հստակ սահմանված է Սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ԱԺ լիազորությունների ժամկետը սկսվում է նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտման օրը։ Այսինքն, ԱԺ առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։ Ամենայն հավանականությամբ, նույն օրն էլ ՀՀ նախագահը կնշանակի վարչապետ: Ի դեպ, քանի որ օգոստոսի 2-ը կիրակի է, հնարավոր է՝ նիստը կայանա և վարչապետ նշանակվի հաջորդ օրը՝ օգոստոսի 3-ին:

Ինչ վերաբերում է կառավարության ձևավորմանը, ապա, ըստ Սահմանադրության, այն կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում, այսինքն՝ առավելագույնը մինչև օգոստոսի 16-ը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Աննախադեպ նիստ է եղել. «Հրապարակ»

Աննախադեպ նիստ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում երեկ Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը: Ընդդիմադիր...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։ Բանն այն է, որ...

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալուց հետո ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման հավակնոտ ծրագրերի քննարկումները։ Իշխանական մեր...

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում երրորդ անգամ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացրած ընդդիմադիր Գեւորգ Փարսյանի դեմ իշխանությունները կատաղի պայքար են սկսել` փորփրում են Փարսյանի կենսագրությունը, գործունեության մեջ փորձում թերություններ պեղել,...

ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ «Ժողովուրդ»

ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ մեկուսարանում, որտեղ այս պահին պահվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և քրեական ենթամշակույթը կրող անձինք, պահման պայմանները շարունակում են լուրջ...