Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 5 զոհ, 3 վիրավոր կա

10 Ապրիլի, 2026

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք։

Նմանատիպ նյութեր

ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է սկսել Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է սկսել Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մտադիր է սկսել Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները և դա կանի սեփական ռեսուրսների օգտագործմամբ, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի  տնօրեն Ռաֆայել Գրոսին ճապոնական NHK-ին տված հարցազրույցում։ «Համաձայնագիրն ունի 60-օրյա...

«Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Գագիկ Ծառուկյանի ընկերություններից պահանջում է գույքերի վերադարձ. «Հետք»

«Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Գագիկ Ծառուկյանի ընկերություններից պահանջում է գույքերի վերադարձ. «Հետք»

Արարատի մարզի դատախազությունը 2026թ. հունիսի 23-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի։ Պահանջում է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ոսկե բանալի» պրոֆիլակատորիայի (առողջարան) անշարժ գույքի վրա տարածել...

Լարսը բաց է

Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ ԿԸՀ-ի

ՀՀ վարչական դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ ԿԸՀ-ի գործով։ ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշումը: Երրորդ կողմ է ներգրավվել Գլխավոր...

Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ»

Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախընտրական փուլում Եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին։ Բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասեւեռումից, ակնհայտ էր բոլորին։ Վեհափառին մոտ շրջապատից մեզ...