Խորապես հավատում եմ, որ հայ ժողովուրդը վերագտնելու է իր միասնությունը. Սեյրան Օհանյան

31 Դեկտեմբերի, 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Եվս մեկ տարի դարձավ պատմություն։ Եվս մեկ տարի Երկիրը պտտվեց իրար հաջորդող հակամարտությունների, արհավիրքների շղթայի միջով։ Եվ Հայաստանը ուղղակիորեն կրեց աշխարհաքաղաքական ներքին և արտաքին դավադրությունների, ցնցումների հետևանքները։

Սակայն այսօր՝ Ամանորի նախաշեմին, որքան էլ բարդ լինեն նաև մեր առջև ծառացած խնդիրները, ես խորապես հավատում եմ,  որ հայ ժողովուրդը վերագտնելու է իր միասնությունը և Հայ զինվորի, հրամանատարի, իր նվիրյալ որդիների առաջնորդությամբ, հավաքական կամքով ու վճռականությամբ դիմակայելու է իր դեմ ուղղված մարտահրավերներին։

Թող 2026 թվականը դառնա արժանապատիվ խաղաղության, բարօրության տարի։

Եվ արդարության պահանջով՝ պաշտպանվի Արցախի ժողովրդի՝ իր հայրենի բնօրրան վերադարձի իրավունքը՝ նրանց անվտանգության անբեկանելի երաշխիքներով, ազատությո’ւն տրվի մեր բոլոր ընկերներին՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, հայ ազգի բարերար-նվիրյալներին, սրբազաններին, ովքեր այսօր փակված, պատանդառված են Բաքվի և Երևանի բանտերում։

Բարի Ամանոր եմ բոլորիս մաղթում»։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ առավել խոր ինտեգրմանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ առավել խոր ինտեգրմանը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի...

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ

Հոկտեմբերի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4147 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 211 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 189 վարորդ, առանց վարորդական...

ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով. Օլիվիե Ֆոր

ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով. Օլիվիե Ֆոր

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար Օլիվիե Ֆորը նշել է, որ ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով: Իր X միկրոբլոգում կատարած գրառման մեջ պատգամավորը մասնավորապես նշել է. «Դաշնակցություն...

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ողջունելով հյուրին՝ Արամ Վարդևանյանը համոզմունք է հայտնել, որ...

«Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները

«Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և բարեկամական խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր...