Խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, գրասենյակում դրված․ Իշխան Սաղաթելյան 

11 Հունիսի, 2025

Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը շատ հստակ է, լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Այն փոխանցել ենք մեր գործընկերներին։ Խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, գրասենյակում դրված։ Երբ իմպիչմենթի գործընթացը սկսվի, այդ ստորագրությունները պատրաստ են և այդ ձևաթուղթը կփոխանցվի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա ավելացրեց, թե ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների ստորագրությունները 34-ն են, իրենց պակասում է ևս երկու ստորագրություն։

«Դժբախտաբար, այս պահին այդ երկու ստորագրությունները դեռ չունենք»,-ասաց Սաղաթելյանը։

Նշենք, որ գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Ֆիրդուսից՝ կանեփի բիզնես. Ավինյանի ու անբարեխիղճ կառուցապատողների կապը․ «Ժողովուրդ»

Ֆիրդուսից՝ կանեփի բիզնես. Ավինյանի ու անբարեխիղճ կառուցապատողների կապը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆիրդուսի թաղամասի բնակիչների բողոքը շարունակվում է։ Նոյեմբերի 17-ին Երևանի կենտրոնում գտնվող իրենց գույքի օտարման և փոխհատուցման հարցով բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացրել, այս անգամ՝ Ազգային ժողովի դիմաց։ Նրանց միացել են նաև...

Մեծ հնարավորություններ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների համար․ Վադեֆուլ

Մեծ հնարավորություններ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների համար․ Վադեֆուլ

Մենք մեծ հնարավորություններ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների համար։ APA-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նախարարը նշել է,...

Բյուջեի դեֆիցիտը 1 միլիարդ դոլարից ավելի է, առևտրային դեֆիցիտն էլ ֆիննախը չի հիշում

  Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, հարցրեց, թե որքան է կազմում առևտրային դեֆիցիտի վատթարացումն անցած տարվա համեմատ,...

Բագրատ սրբազանի դեմ նոր քրեական գործ են նախապատրաստում․ Արմլուր

Բագրատ սրբազանի դեմ նոր քրեական գործ են նախապատրաստում․ Արմլուր

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Քննչական կոմիտեն գործընթաց է սկսել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նոյեմբերի 12-ին Բագրատ սրբազանի եւ մեղադրող դատախազների միջադեպի մասով։ Մասնավորապես, մեղադրող դատախազը Բագրատ սրբազանի խոսքերը...

Քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Վադեֆուլը Ադրբեջանում է

Քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Վադեֆուլը Ադրբեջանում է

Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլը Ադրբեջանում է նա հանդիպում է ունեցել ԱԳՆ Բայրամովի հետ։ Քննարկել են Ադրբեջանի և Գերմանիայի հարաբերությունների ներկա վիճակը, երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային...