Խիստ վիճարկելի են Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրյան միջանցքի վերաբերյալ գնահատականները ․ Վահե Դավթյան

6 Օգոստոսի, 2025

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է․

«Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու ցուցանիշները հարցականի տակ են դնում այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցքի՛՛ վերաբերյալ Ալիևի պնդումները:

ԲԹԿ երկաթուղով 2025 թ. առաջին յոթ ամիսներին տեղափոխվել է 250 հազ. տոննա բեռ։ Տարվա վերջում այդ թիվը, ըստ կանխատեսումների, կարող է հասնել առավելագույնը 500 հազարի։ Եվ դա 6.5 մլն տոննա թողունակության պարագայում:

Այս ֆոնին խիստ վիճարկելի են Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցքի՛՛ վերաբերյալ գնահատականները։ Վերջերս կայացած աղմկահարույց մեդիաֆորումին նա հայտարարել էր, որ հնարավոր է միջանցքով տարեկան մինչև 15 մլն տոննա բեռափոխադրում իրականացնել:

Էքստրապոլյացիայի մեթոդի կիրառումը ցույց է տալիս՝

ԲԹԿ օրինակը կարևոր է հենց այն պատճառով, որ շահագործվում է համեմատաբար կայուն ու կանխատեսելի միջավայրում։ Այդուհանդերձ, թուրք-ադրբեջանական փոխադրումների ծավալը այս ուղղությամբ, մեղմ ասած, չի արդարացնում տարիներ շարունակ հնչեցվող սպասելիքները։

Գալիս ենք մի եզրակացության, որը ինքս բազմիցս եմ հնչեցրել՝

այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» նպատակը տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը չէ։ Եթե հարցը դիտարկվեր առևտրային կապերի ու կոմերցիոն բեռնափոխադրումների շրջանակում, ապա Անկարան և Բաքուն կհամաձայնեին Թեհրանի առաջարկած «Արաքսի միջանցքի» շուրջ համագործակցությանը։ Թեհրանը ներկայում բաց է նման ձևաչափի քննարկման համար՝ նաև տարանցման որոշակի արտոնյալ պայմանների տրամադրման մասով:

Այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» իրական նպատակն է Նախիջևանի ռազմականացումը, հակաիրանական պլացդարմի ձևավորումը Հարավային Կովկասում, «Հյուսիս–Հարավ» միջանցքի կովկասյան հատվածի արգելափակումը՝ Ռուսաստանի հետագա դուրսմղմամբ տարածաշրջանից: Այստեղից էլ՝ Վաշինգտոնի այսքան մեծ հետաքրքրվածությունը նախագծով:

Հարավային Կովկասում ներկայումս ձևավորվող հակառուսական առանցքն առավել քան տեղավորվում է այս նպատակադրման մեջ»:

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...