Փաշինյանը խաղում է իր էլեկտորատի չիմացության վրա․ Հակոբ Բադալյան

26 Մարտի, 2026

Նիկոլ Փաշինյանը ասում է, թե 2020 թվականին ՀԱՊԿ-ն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը, տեսաք ինչ եղավ: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Հետո շարունակում է, թե հիմա որ դուրս են բերում Հայաստանը «կառափնարան» տանող ճանապարհից, իրենց ասում են՝ «էս ու՞ր»:

Միամիտ սպառողն էլ նստած լսում է, ու ասում՝ դե հա էլի:

Իրականում, Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտե, որ ՀԱՊԿ չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավոր: Եթե Հայաստանի վարչապետի պաշտոնին հասած մարդը դա չի իմացել, դա չի հասկացել, ուրեմն Հայաստանի հետ աղետը տեղի է ունեցել նրա վարչապետ դառնալու օրը:

Ինքս կարծում եմ, որ շատ լավ է իմացել, որ ՀԱՊԿ Հայաստանի անվտանգության երաշխավոր չէ: Նիկոլ Փաշինյանը հիմա խաղում է պարզապես իր էլեկտորատի չիմացության վրա:

Այդ չիմացությունն է, որ օգնում է կուլ տալ քարոզչությունը, թե 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Հայաստանի վրա էր հարձակվել, իսկ ՀԱՊԿ չմիջամտեց: Որովհետեւ իմացությունը կբերեր պարզ հարցի՝ եթե հարձակում էր Հայաստանի վրա, ինչու՞ չի կատարվել Սահմանադրության պահանջն ու չի հայտարարվել ռազմական դրություն:

Միաժամանակ, էլեկտորատի չիմացությունն է, որ չի առաջացնում հարց՝ ինչու՞ է Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերին Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովի շեմին արտգործնախարարների մակարդակով լիարժեք հավանության արժանացնում Հայաստանին ՀԱՊԿ օժանդակության փաթեթը, իսկ մյուս օրը՝ երբ Փաշինյանը օդանավակայանում դիմավորում է Պուտինին եւ նրա ծառայական մեքենայով մեկնում գագաթննաժողովի վայր, հանկարծ հրաժարվում այդ փաթեթից: Այդ ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը մեքենայում, որ հասնելով գագաթնաժողովի վայր, Նիկոլ Փաշինյանը հանկարծ հայտարարում է, որ Երեւանին չի բավարարում փաթեթը:

Թե՞ որեւէ մեկը ունի այնքան միամտություն, որ կարծում է, թե մինչ այդ ԱԳ նախարարների մակարդակով լիարժեք համաձայնեցված նույն փաթեթին Միրզոյանը հավանություն էր տվել առանց Նիկոլ Փաշինյանի գիտության:

Ընդհանրապես, երկրների ղեկավարների սեղանին այդպիսի փաստաթղթերը հայտնվում են արդեն լիարժեք, ամեն տառ ու կետ համաձայնեցված, որովհետեւ ղեկավարների սեղանին որպես այդպիսին չեն լինում փաստաթղթերի քննարկումներ, այլ լինում են պարզապես քաղաքական ելույթներ առկա օրակարգի վերաբերյալ:

Էլեկտորատին իհարկե չեն հասցնում այդ ամենը, որովհետեւ դա կարող է առաջացնել հարցեր, իսկ հարցերը առաջացնում են պրոպագանդիստական մանիպուլյացիաների ավելորդ արգելակներ: Մինչդեռ ՀԱՊԿ թեման առայժմ շատ սահուն բերում է քարոզչական որոշակի դիվիդենտներ, ինչու՞ ավելորդ խոչընդոտել մի բանի, ինչը էլեկտորատը կուլ է տալիս նույնիսկ առանց ջրի»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...