Խաղաղության պայմանագիրը ստորագրելու մեր պայմանները Հայաստանին հայտնի են. Ալիև

Ապր 2, 2025

«Մեր պատմական հաղթանակը ճանապարհ բացեց դեպի խաղաղ բանակցություններ, և կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտեցել են»,- Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Իր հերթին Գերմանիայի նախագահը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը մեծ նշանակություն ունի, հավատում է, որ համաձայնագիրը կստորագրվի:

«Խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Այն ստորագրելու մեր պայմանները Հայաստանին հայտնի են և նոր չեն, սակայն Հայաստանից դեռևս որևէ լուրջ արձագանք չենք ստացել:

Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, որը հղում է պարունակում Հայաստանի Անկախության ակտին։ Դա Սահմանադրության բաղկացուցիչ մասն է: Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը միավորվում է Հայաստանին, իսկ դա մեր նկատմամբ տարածքային պահանջ է… Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է: Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի Ադրբեջանի երկու պայմանները»,- հավելել է նա:

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ է ՊՆ-ն լռում կրակոցների մասին

Ինչո՞ւ է ՊՆ-ն լռում կրակոցների մասին

Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտնել է՝ «սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ»։ Ռազմական...

Ծնողները բողոքում են դպրոցներում դրամահավաքությունից. Ոսկան Սարգսյան

Ծնողները բողոքում են դպրոցներում դրամահավաքությունից. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում գործում է 1-4-րդ դասարանների աշակերտներին անվճար սննդի ապահովման ծրագիր, որն իրականացնում են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը և ԿԶՆԱԿ հիմնադրամը: Մարզի շատ դպրոցներում աշակերտների...

Քոլոյանն ակնկալում էր, որ պետք է գովերգեմ Հանրային ռադիոյի աշխատակիցներին խուզարկելու նպատակը. Սիրուշ Աղվանյան

Քոլոյանն ակնկալում էր, որ պետք է գովերգեմ Հանրային ռադիոյի աշխատակիցներին խուզարկելու նպատակը. Սիրուշ Աղվանյան

Հանրային ռադիոյի նախկին իրավաբան Սիրուշ Աղվանյանը գրել է. «Խոստացել էի ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչպես ստացվեց, որ ինչ-որ մեկի քմահաճույքով կարգապահական պատասխանատվության ենթարկվեցի և դատական կարգով այն անվավեր ճանաչվեց։ Ոչ այնքան վաղ անցյալում Հանրային...

Վահագն Խաչատուրյանը ճամփորդում է

Վահագն Խաչատուրյանը ճամփորդում է

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։...