Քոլոյանն ակնկալում էր, որ պետք է գովերգեմ Հանրային ռադիոյի աշխատակիցներին խուզարկելու նպատակը. Սիրուշ Աղվանյան

7 Ապրիլի, 2025

Հանրային ռադիոյի նախկին իրավաբան Սիրուշ Աղվանյանը գրել է.

«Խոստացել էի ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչպես ստացվեց, որ ինչ-որ մեկի քմահաճույքով կարգապահական պատասխանատվության ենթարկվեցի և դատական կարգով այն անվավեր ճանաչվեց։

Ոչ այնքան վաղ անցյալում Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի տնօրեն նշանակեց Արմեն Քոլոյանին, ով առաջին իսկ օրից մի շարք աշխատակիցների աշխատանքից հեռացնելու «ցանկությամբ» էր եկել. պարզվեց ոչ միայն այդ ցուցակում էի, այլ առաջիններից մեկն էի։

Ինձ հեռացնելու նպատակի մասին բարձրաձայնեց սեպտեմբերի կեսերին, առաջարկեց դիմում գրեմ, հեռանամ, ինչն, իհարկե, մերժվեց։ Մի քանի օր անց հերթական անգամ խոսք բացեց դիմում գրելու մասին, նորից մերժվեց։

Ինչ-որ իրավաբաններ կարծիք էին հայտնել, որ ես ըստ էության որևէ հետևանք չառաջացրած փաստաթղթի նախագիծ սխալ եմ կազմել, ինչի հիման վրա էլ նկատողություն տվեց։

Այդ նկատողությունը իմ «ընդդիմադիր» հայացքների, ըստ իր խոսքերի` «իրեն չպաշտպանելու» արձագանքն էր։

Ակնկալում էր, որ պետք է գովերգեմ Հանրային ռադիոյի աշխատակիցների սահմանադրական իրավունքները ոտնահարող հրամանը, աշխատակիցներին խուզարկելու նպատակը և այլն։

Առավելապես ագրեսիվ արձագանք էի ստանում, երբ վկայակոչում էի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Սահմանադրությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։

Հայաստանի և Արցախի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը և ատելությունը կարծես թե ընդունված է այդ ընտանիքում։

Թեման այսքանով չի ավարտվում, քանի որ հունվարի 1-ից տվյալ կառույցում չեմ աշխատում, իսկ թե ինչու, կպատմեմ շուտով, քանի որ վերոնշյալ անձի անօրինական գործողությունները արդյունքում չեմ աշխատում, բայց դա արդեն այլ դատական գործընթաց է, որով ակտի կայացումը հուսամ շատ չի ուշանա»։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ի վստահված անձը ուղղորդում էր ընտրողներին, մարդ էր տանում բերում. Գոհար Մելոյան 

  «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հոկտեմբերի 25-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը, լրագրողներին հայտնեց Ստեփանավանում և Հայաստանի այլ համայնքներում անցկացվող տեղական...

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ անտարբեր չլինել ու պարտադիր գնալ ընտրատեղամաս․ Անդրանիկ Գևորգյան

  «Տվյալներ ունենք, որ ժամը 12-ի դրությամբ չունենք այնպիսի ակտիվություն, բայց դեռևս օրն ընթացքի մեջ է, քանի որ առավոտյան կողմ եղանակն էլ մի քիչ ցուրտ էր։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք ակտիվ մասնակցություն․ ես առավոտյան էլ ասել եմ և...

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է․ ԿԸՀ

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է․ ԿԸՀ

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝ Արարատի մարզի Արտաշատ համայնք- 6.60% Արմավիրի մարզի Արմավիր համայնք- 6.05% Արմավիրի մարզի Արաքս համայնք-7.57% Արագածոտն մարզի Շամիրամ համայնք- 8.91% Գեղարքունիքի...

Էս փոքր գյուղում այսքան ուժայիններ են բերել, լցրել, իբր վախի մթնոլորտ է. Գերասիմ Վարդանյանը քվեարկեց

  Արտաշատ խոշորացված համայնքի քաղաքապետի թեկնածու ՀՅԴ «Դաշնակցությունից» Գերասիմ Վարդանյանը հայտարարել է, որ տեղական ընտրությունների օրը Դեղձուտ գյուղում ուժային կառույցների ներկայացուցիչների չափազանց մեծ ներկայություն է եղել՝ նշելով,...

Չեմ կարծում, որ վարչական լծակը կարող է ազդել մեր գյուղացիների վրա. ՀՅԴ վստահված անձ

Ինձ չի թվում, որ վարչական լծակները կազդի գյուղացիների վրա, ստեղ ամեն մեկը ինքը իր ընտրությունը ճիշտ կատարում է, ամեն մեկն իր ընտրությունը իր խղճի համար կատարում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արտաշատ...