Խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին․ Ալեն Սիմոնյան

Մրտ 25, 2025

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե հայ-ադրբեջանական բանակցությունները, խաղաղության համաձայնագրի ստորագրումը փակուղի է մտել:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ադբեջանակլան կողմի՝ օրեր շարունակ տարածած հայտարարությանը, թե հայկական ԶՈւ-երը կրակում են իրենց դիրքերին, ասաց. «Մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու ու այդ տրամաբանությամբ առաջ շարժվելու մոտեցումը: Երևի դրա հետ է այդ ամենը պայմանավորված: Այդ «կրակոցները» դրանք առանձին հետաքննության առիթ են և այդ ուղղությամբ աշխատանքեր են տարվում, որ թե այդ հրապարակումների հետ կապված, թե ապագայում, եթե լինեն՝ հնարավոր լինի նման բաներից խուսափել»:

Անդրադառնալով Խաղաղության համաձայնագրի տեքստի հրապարակմանը և քննադատություններին, թե միակողմանի զիջումներ և կապիտուլյացիա է, ԱԺ նախագահն ասաց. «Բազմիցս հայտարարել ենք, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին, եթե այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, ուրեմն նաև գրված է, որ ադրբեջանական կողմն էլ պետք է կապիտուլացվի»:

Սիմոնյանը հստակեցրեց, որ այդ փաստաթուղթն ունի երկու կողմ:

Հարցին էլ՝ տեսե՞լ եք, որ Ադրբեջանը խաղի կանոն պահպանի, Սիմոնյանը դրական պատասխան տվեց: «Այո՛, տեսել ենք, երբ մենք քննարկում ենք և, օրինակ, հաստատում ենք երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման փաստաթուղթը, և մեր ընդդիմությունն ասում է՝ չի պահպանելու, չի ստորագրելու, մեկ ժամ հետո ստորագրում է»,- նշեց նա:

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Վարժական հավաքները հայտարարվում են...

Կառավարությունը ուսումնարան է փակում

Կառավարությունը ուսումնարան է փակում

Կոտայքի մարզում գործող «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլվում են՝ դառնալով «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ: Հիմնավորման մեջ գրված է, որ Նոր...

134 մլն դրամ՝ նոր դեսպանություն բացելու համար

134 մլն դրամ՝ նոր դեսպանություն բացելու համար

Կառավարությունը այսօրվա՝ ապրիլի 10-ի, նիստին որոշում ընդունեց  Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին։ Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, օմանական կողմը  դրական է...

Ոնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»

Ոնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ ամբողջ ֆուտբոլային հանրությունն ու պարզապես ֆուտբոլասերները սպասում էին ՀՖՖ նախագահի հրաժարականին, նա որոշել էր ասուլիս տալ: Թե ինչու նա հրաժարական չտվեց, թե ինչպես հաջողվեց համոզել Նիկոլ Փաշինյանին, դեռ կանդրադառնանք: Այս անգամ խոսքն այդ...