Վթարային շենքում անմարդկային պայմաններ են․ Գառնիկ Դանիելյան

10 Մարտի, 2025

Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինձ են դիմել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 90 շենքի բնակիչները՝ ահազանգելով, որ նախկին հանրակացարանը, որտեղ իրենք բնակվում են, ամեն պահի կարող է փլուզվել։

Վթարային շենքում անմարդկային պայմաններ են․ պատերն իրարից հեռացել են, հատակը ճաքել է։ Այդուհանդերձ, բնակիչները պատրաստ են շարունակել բնակվել շենքում, միայն թե՝ միջոցներ հատկացվեն շենքը վերականգնելու համար։

Բնակիչները հայտնում են, որ թեև մարզպետարանից ու քաղաքապետարանից ստացել են որոշակի աջակցություն, այդուհանդերձ, շենքն ունի հրատապ վերականգնման անհրաժեշտություն․ յուրաքանչյուր ցնցում կարող է ճակատագրական լինել բնակիչների համար։ Մինչդեռ, համայնքապետարանը մերժում է՝ պատճառաբանելով, որ չկան ֆինանսներ, իսկ կառավարությունը որևէ ձևով չի արձագանքում։

Հարկ է նշել, որ բնակիչները նախկին հանրակացարանի շենքում հայտնվել են Սպիտակի ավերիչ երկրաշարժիչ հետո։ Շենքում այս պահին ապրում է 20 ընտանիք և բազմաթիվ երեխաներ։

Պատկան մարմիններին կոչ եմ անում օր առաջ ձեռնարկել քայլեր։ Գործ ունենք մարդկային կյանքերի հետ։
Եթե չկա շենքը վերականգնելու հնարավորություն, հատկացրե՛ք քաղաքացիներին տարրական պայմաններով ապահոված որևէ այլ շինություն։

Նմանատիպ նյութեր

Եզրաս սրբազանը ներկա էր Մոսկվայի 879-ամյակին նվիրված միջոցառմանը

Եզրաս սրբազանը ներկա էր Մոսկվայի 879-ամյակին նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը «Զարյադյե» զբոսայգու մեծ ամֆիթատրոնում ներկա է գտնվել Մոսկվայի 879-ամյակին նվիրված համերգին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու...

ՄԱԿ-ը բոլոր կառավարություններին կոչ են անում վերահաստատել հավատարմությունը մամուլի ազատությանը

ՄԱԿ-ը բոլոր կառավարություններին կոչ են անում վերահաստատել հավատարմությունը մամուլի ազատությանը

ՄԱԿ-ի տեղեկատվական բարեխղճության գլոբալ սկզբունքները կառավարություններից պահանջում են, որ նրանք պաշտպանեն լրագրողներին և վերջ դնեն նրանց դեմ հանցագործությունների անպաժելիությանը, հայտարարել է Գլոբալ հաղորդակցությունների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա...

Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից․ Զելենսկի

Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է...

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ․ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը․ Արա Պողոսյան

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ․ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատերը դժգոհում են, թե դատավորները հրաժարվելու փոխարեն ինչո՞ւ չեն արդարացնում Ամենայն Հայոց կաթողիկոսին և սրբազան հայրերին։ Ես կարծում եմ, որ դատավորների հրաժարումը` քննել այսպիսի ակնհայտորեն հակասահմանադրական գործը, շա՜տ...

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում․ Գառնիկ Դանիելյան

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու։ Սրանք են այն «հանճարեղ» առաջարկները, որոնք հնչեցրել է վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ «Ջրային ոլորտի...