Վճռաբեկ դատարանը գործել է որպես Դատախազության և Քննչական կոմիտեի դուստր մարմին․ փաստաբան

17 Նոյեմբերի, 2025

 

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանը հանդես է եկել որպես դատախազության և Քննչական կոմիտեի դուստր ձեռնարկություն։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան Ռուբեն Հակոբյանը՝ մինչև Քննչական մարմնի կողմից Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ դատական նիստը։

Փաստաբանը նշել է, որ քննչական մարմինը կարծում է, որ կան կալանքի ժամկետը երկարաձգելու բավարար հիմքեր և խնդրել է կալանքը մեկ ամսով երկարաձգել։

«Մեր գնահատմամբ՝ միջնորդությունը ապօրինի է և չունի որևէ կապ իրականության, իրավունքի և իրավագիտության հետ։ Միջնորդության մեջ բերված է Վճռաբեկ դատարանի հիմնավորումը։ Մենք դա դեռ չենք ստացել։ Թող ներեն ինձ Վճռաբեկ դատարանի գործընկերները, բայց այս գործով տպավորություն է ստեղծվում, որ այն հանդես է գալիս որպես դատախազության և Քննչական կոմիտեի դուստր ձեռնարկություն», — հայտարարել է փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...