Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ»

6 Դեկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը, որը իշխանությունը փորձում է մատուցել որպես մեծ դիվանագիտական հաջողություն, իրականում ստեղծում է նոր սպառնալիքներ և խորացնում Հայաստանի ներքին ու արտաքին խոցելիությունը։ Մինչ իշխանավորները խոսում են «նոր հնարավորությունների» մասին, իրականությունն ամբողջովին հակառակն է. պետությունն աստիճանաբար կորցնում է իր դիմադրողականությունը, իսկ իշխանությունը՝ վերահսկողությունը քաղաքական ու հասարակական գործընթացների վրա։

Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, հասարակական ակտիվիստների նկատմամբ ճնշումները և քաղաքական հետապնդումները դարձել են միջազգային արձագանքի հիմնական պատճառներից։ Արևմտյան գործընկերները գնալով ավելի հաճախ են այցելում Հայաստան ոչ թե համագործակցության խորացման, այլ մտահոգությունների բարձրացման նպատակով։ Հայաստանի իշխանության վարքագիծը հակասում է այն ժողովրդավարական չափորոշիչներին, որոնց վրա կառուցված են միջազգային հարաբերությունները։ Սա վտանգում է ոչ միայն համագործակցային ծրագրերը, այլև Հայաստանի՝ որպես կանխատեսելի գործընկերոջ հեղինակությունը։ Եկեղեցու դեմ իրականացվող արշավը նույնպես ստանում է լայն հրապարակային արձագանք Արևմուտքում։

Երբ իշխանությունը հարված է հասցնում ազգային ինքնության հիմք հանդիսացող ինստիտուտին՝ Հայ առաքելական եկեղեցուն, դա դիտվում է ոչ միայն ներպետական ճնշման գործիք, այլև ժողովրդավարական արժեքների խաթարում։ Արդյունքում Հայաստանը պարզորոշ ներկայանում է որպես երկիր, որտեղ իշխանությունը քանդում է ինքնության, իրավունքի և հասարակական համերաշխության հենասյուները։

Սահմանադրական փոփոխությունների գաղափարը ևս ներկայացվում է «ժամանակակից ինքնության» անվան տակ, մինչդեռ իրականում այն ունի հստակ արտաքին պատվիրատու։ Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանը պետք է հրաժարվի իր տարածքային նշումներից և ինքնիշխանության հիմնարար ձևակերպումներից, չի կարող իրականանալ առանց Սահմանադրության փոփոխության։ Այս գործընթացը արդեն իսկ ազդում է պետության ինքնության, պատմական իրավունքի և անվտանգային հավասարակշռության վրա։ Փաստացի, իշխանությունը որոշել է վերաձևել Հայաստանի պետական հիմքերը՝ համապատասխանեցնելով դրանք հարևան երկրի պահանջներին։

Այս իրավիճակում ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը դառնում է ոչ թե համագործակցության ամուր շրջանակ, այլ արտաքին լեգիտիմություն՝ ներքին վտանգավոր քայլերը իրականացնելու համար։ Երբ իշխանությունն իր գործողություններով քանդում է պետական ինստիտուտները, թուլացնում բանակը, բացում սահմանադրական դռներ արտաքին պահանջների առաջ և խաթարում հասարակական միասնականությունը, ոչ մի միջազգային փաստաթուղթ չի կարող ապահովել երկրի անվտանգությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...