Վտանգավոր աղմուկ-աղաղակ՝ նեղ քաղաքական շահերի սպասարկման ճանապարհին․ «Փաստ»

1 Հուլիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ՔՊ-ն ու մերձքպականները սաստիկ աղմուկ են բարձրացրել մեծահարուստ, բարերար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակման, «Սրբազան շարժմանը» «ռազմական հեղաշրջում» վերագրելու շրջանակում: Այդ աղմուկի աստիճանը հակադարձ համեմատական է քրեականի անվան տակ իրականացվող փաստացի քաղաքական հետապնդումների տակ իշխանությունների դրած «հիմքերին» ու հիմնավորումներին:

Հընթացս նկատենք, որ մի շարք «կարկառուն» քպականների շրջանառած «ռազմական հեղաշրջում» կապակցությունը ոչ միայն տեղին չէ, այլև սխալ է: Ու դա այն պարզ պատճառով, որ «ռազմական հեղաշրջումը», որպես կանոն, տվյալ երկրի զինվորականության կողմից իշխանության տապալումը կամ զավթումն է: Հնարավոր է՝ նրանք՝ ՔՊ «կարկառունները», նկատի ունեն զինված եղանակով իշխանության տապալումը: Բայց նույնիսկ ՔՊ-ի համար չափից ավելին է նման անգիտությունը, քանզի հազիվ թե նրանք բոլորն էլ այնքան անտեղյակ լինեն, որ չհասկանան նշվածների տարբերությունը: Շատ ավելի հավանական է թվում այն ենթադրությունը, որ քպականները միտումնավոր են նման «եզրաբանություն» գործածում, որպեսզի իրենց հայտարարությունները հնարավորինս սարսափազդու հնչեն, ու նաև արդարացնեն իշխանությունների կողմից ծավալված ռեպրեսիաները, «հատուկ ջոկատայիններով» Մայր Աթոռի վրա գրոհելը:

Բայց շատ ավելի ուշագրավ հանգամանքներ կան, քան «հեղաշրջումային» եզրաբանության սխալ (չիմացությամբ, թե միտումնավոր) գործածությունն է:

Այս պարագայում նույնիսկ պարտադիր չէ իրավաբան լինել՝ տեսնելու համար, որ թե՛ Սամվել Կարապետյանի, թե՛ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, թե՛ նաև «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեպքում իշխանության նախաձեռնած հետապնդումային «գործերը» կարված են, մեղմ ասած, աչք ծակող վառվռուն թելերով: Զուտ իրավական տեսանկյունից, կարծում ենք, հետապնդումների ենթարկվող հիշյալ գործիչների փաստաբանները բավականին հանգամանորեն ու համոզիչ արտահայտվում են այդ ամենի մասին:

Իսկ ի՞նչ ունենք, մեծ հաշվով:

Իսկ ունենք մի իրավիճակ, երբ սարսափադղորդ մեղադրանքներ հնչեցնող իշխանությունը չի էլ մտահոգվում՝ այդ մեղադրանքները գոնե քիչ թե շատ հիմնավորելու, դրանց ինչ-որ արժանահավատ հիմքեր հաղորդելու հարցերով: Փոխարենը՝ իշխանության ներկայացուցիչները, սկսած անձամբ Նիկոլ Փաշինյանից, նրա տան անդամներից, վերջացրած ամենից հետին շարքի քպական պատգամավորով, առատորեն հայտարարություններ ու պիտակումներ, բնորոշումներ ու վիրավորանքներ են արտահայտում, ավելի ճիշտ՝ հորդում, հատկապես՝ հանրային, քաղաքական ու քարոզչական հարթակներում:

Իրենց միգուցե թվում է, թե այդպիսով «քաղաքականություն են անում»: Մինչդեռ սա չափազանց մտահոգիչ փաստ և իրողություն է. իշխանություն ունեցողները (Փաշինյան & թիմ) քաղաքական, հոգեբանական ճնշում են իրականացնում իրավապահ, քննչական ու դատական մարմինների վրա: Այսինքն, բացի այն, որ տեղի է ունենում նույն իշխանության ցուցումներով հետապնդման ենթարկվող գործիչների պիտակավորում ու հանրորեն պախարակում, բացի այն, որ խախտվում է կալանավորված անձանց անմեղության կանխավարկածը, վարչապետի, գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան տարբեր ներկայացուցիչների նմանօրինակ հայտարարությունները ուղղակի ճնշման գործադրում են իրավապահ մարմինների ու դատարանների վրա: Իսկ դա արգելված է օրենքով, ի դեպ:

Այսինքն, Փաշինյանն ու իր թիմը, իբր «քաղաքական հայտարարություններ» անելով, գործնականում միջամտում են ինչպես քննության իրականացմանը, այնպես էլ արդարադատության իրականացմանը, ինչի իրավունքը չունեն ոչ մի պարագայում:

Ավելին, նույնիսկ Փաշինյանն ինքն է «նորաձև կրթվելու» ժամանակ խոստովանում, որ ուղիղ հրահանգ է տալիս իրավապահ մարմիններին: Այստեղ արժե մեջբերել ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանի դիտարկումը. «Նրա (Փաշինյանի) պատկերացմամբ, քանի որ իրավապահ ինչ-որ մարմնի ղեկավար նշանակվում է վարչապետի կամ կառավարության որոշմամբ կամ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ձայներով, ուրեմն ինքն այդ մարմինների փաստացի ղեկավարն է և տիրապետում է նրանց լիազորությունները: Նրա խոսքից ակնհայտ է, որ ինքն իրեն պատկերացնում է օպերլիազորի կամ քրեական հետախուզության բաժնի ղեկավարի դերում, որը պետք է պլանավորի հանցանքի կանխում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և այլն: Այդ տվյալները գաղտնիք են, և նա չունի դրանց ծանոթանալու իրավունք: Դա օրենքով արգելված է»:

Բայց այլ բնութագրական պահ էլ կա, որը, կարծում ենք, շատ ավելի էական է, քան մինչ այժմ արված դիտարկումները: Ու քպական կարկառունների այդ դրսևորումը շատ ավելի մեծ վտանգ է իր մեջ պարունակում: Տեսեք, թե՛ Փաշինյանը, թե՛ տարբեր տրամաչափի քպականները հիշյալ «գործերի» թեմայով իրենց հայտարարություններում անդադար ու մի քանի անգամ գործածում են «ահաբեկիչներ», «ահաբեկչություն» բառերը, բնորոշումները (հանուն արդարության, պետք է նշել, որ սա մեջբերում է ՔԿ «ահասարսուռ» հաղորդագրությունից): Թեպետ, սխալ է ասել՝ գործածում են: Փաշինյանն ու յուր թիմը մի անասելի աղմուկ-աղաղակ են դրել: Բացի այն, որ դա ամենավայրագ պրեսսինգ է՝ արդարադատության նույնիսկ չնչին հնարավորությունները ճզմելու նպատակով, Փաշինյանն ու ՔՊ-ն ո՞ւմ բերանն են լեզու դնում: Ի՞նչ ահաբեկիչներ, ի՞նչ ահաբեկչություն: Չէ, լուրջ, անդադար «ահաբեկիչներ» ասելով՝ այդ ո՞ւմ բերանն եք լեզու դնում: Այսինքն, Ադրբեջանի ու Թուրքիայի համա՞ր եք պարարտ հող ստեղծում: Ինչո՞ւ: Որ վաղը, մյուս օրը Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարեն, թե հարևան Հայաստանում ահաբեկչական օջախներ կա՞ն: Ինչի՞ համար են անում այս ամենը, մի՞թե սեփական անձնական ու քաղաքական շահերը առաջ տանելն ավելի թանկ է: Իսկ գուցե ոչ մի թերիմացություն ու թյուրիմացություն էլ չկա, և դա հատո՞ւկ է արվում: Այ, սա արդեն դժվար է ասել…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-7-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն...

Ինչն է մեր պարտությունների պատճառը. Նարեկ Կարապետյան

Ինչն է մեր պարտությունների պատճառը. Նարեկ Կարապետյան

Մինչև Սահմանադրական դատարանը կհրապարակի որոշումը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում են։ «Ո՞րն է մեր հավատամքը, ո՞րն է մեր գաղափարական հենքը, ինչի՞ համար ենք մենք պայքարում։...

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի պաշտպանների բողոքը՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումը հիմնավոր է, ու ոչ մի այլ բան չի ավելացրել։ ArmeniaSputnik-ին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը: «Դատարանը չի անդրադարձել հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր փաստարկներին`...

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ, որում նշել է ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմական բնույթը և անդրադարձել երկու երկրների միջև երկխոսության...

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Եթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է։ Մենք սխալվել ենք մեր անվտանգության հարցը լոկալիզացնելով ու խոսույթ ստեղծելով, որ զրկանքներ ենք կրում Արցախի համար։ Դա եղել է Հայաստանի համար։ Այս մասին գրել է ԱԺ...