Ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»․ «Փաստ»

30 Հոկտեմբերի, 2025

«Փաստ» թերթը գրում է. «Երկու օր է՝ ինտենսիվ քննարկվում է տեղեկությունը, որ ՀԷՑ-ը դեռևս հունիսին՝ մինչև Սամվել Կարապետյանի կալանավորումը, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ընկերության խնայողությունների հաշվին էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու առաջարկով: ՀԾԿՀ-ն մերժել է այս առաջարկը:

Երեկ հայտարարվեց, որ այսօր էլ «Տաշիր կապիտալ» ընկերությունը պնդում է՝ Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին այս պահին կատարել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում: Բնականաբար, ՀԾԿՀ-ն, որը գոնե օրենսդրությամբ պետք է որ անկախ մարմին լինի, էլի համաձայն չէ, իսկ այդ կառույցի նախագահի երեկվա հայտարարություն-պարզաբանումն ուղղակի նպատակ ուներ «բարդ» նախադասություններով «լղոզել» իրավիճակը: Դժվար է հիշել որևէ այլ դեպք, երբ առաջարկ է ներկայացվում սակագին իջեցնելու, իսկ ՀԾԿՀ-ն դեմ է լինում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սա պատահական չէ, ինչի մասին, ի դեպ, երեկ ակնարկեց նաև ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը: Բանն այն է, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ցանկանում են Սամվել Կարապետյանի հաշվին նախընտրական փուլում լավություն «ծախել» մեր հանրության վրա:

Այսինքն, նրանք առաջիկայում ՀԾԿՀ-ի միջոցով ցանկանում են լիցենզիայից զրկել ՀԷՑ-ին, հետո՝ մոտավորապես մարտին նույն Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին իջեցնել սակագինը (տարբեր հաշվարկներով՝ ընդուպ մինչև 6 դրամով), և դա ընտրություններից առաջ դարձնել փիառային «դրոշակ», թե՝ եկանք, ՀԷՑ-ը փրկեցինք, սակագինն իջեցրինք և այլն: Դրանից մոտ վեց ամիս անց՝ օգոստոսի վերջերին, երբ ընտրություններն արդեն վաղուց անցյալում կլինեն, սակագինը նորից կբարձրացնեն:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...