Ուզում եք, որ աբսուրդային ինչ-որ իրավիճա՞կ պարզաբանեմ․ Քոչարյանը՝ ՔՊ-ի կեղծ ձայնագրության մասին

20 Մայիսի, 2026

 

ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը վերաթարմացրել էր արհեստական բանականությամբ ստեղծված և 2023թ․ շրջանառված մի «գաղտնալսում», որով, Ռոբերտ Քոչարյանի ձայնի նմանությամբ ձայնը խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել իր սահուն ելքը ստեղծված իրավիճակից։ Նախագահ Քոչարյանը դեռ 2023-ին արձագանքել էր՝ անվանելով էժանագին կեղծիք։ Այսօր՝ մայիսի 20-ին, Քասախում քարոզարշավից հետո լրագրողների հեըտ զրույցում Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց այդ կեղծիքի՝ նորից դաշտ նետելուն։

«Ալեն Սիմոնյանի մակարդակը բոլորս տեսնում ենք, իր դաստիարակության մակարդակը ևս տեսնում ենք։ Ես տարեկան մի քանի անգամ դուրս եմ գնում-գալիս․ եթե փախչելու հարց կա, պիտի Պուտինին դիմե՞մ: Ի՞նչ ասեմ, մարդկանց բզիկները կամ հոգեկան խանգարումները սովորաբար համարվում է, որ վարակից չէ, բայց տվյալ դեպքում ոնցոր վիրուսային բան կա․ իրար հետ շփվում են, իրար փոխանցում: Դա արհեստական բանականությամբ ստեղծած նյութ է: Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, չի եղել ընդհանրապես։ Իրենք եթե չգիտեն, ես ուղղակի կարող եմ ասել՝ Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում, չկա այդպիսի բան»։

Հարցին, թե՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որպես վարչապետ՝ երաշխավորում է, որ ձայնագրությունը իրական է, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Գիտեմ, ինքը և՛ խոզ խանձող է, և՛ ամեն ինչի փորձագետ է, և՛ մսով ճաշ էփող է, և ամեն ինչ ա ինքը։ Եթե նաև ինքը դրա փորձագետն է, ի՞նչ ասեմ»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...