«Ուժեղ Հայաստան»-ի ևս 4 անդամի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. Հակակոռուպցիոն կոմիտե

27 Ապրիլի, 2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների
արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին
քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։
Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի
նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։

Նմանատիպ նյութեր

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման պատասխանատուները կարծես աշխատում են ոչ թե «կանխարգելել», այլ «դեպքից հետո արձագանքել» սկզբունքով։ Սա պարզվեց նաև Ծավ գյուղի թունավորման դեպքով պայմանավորված, երբ հայտնի դարձավ, որ վերջին...

Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին ակտիվացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու մասին խոսակցությունները։ Ըստ մեր աղբյուրների՝ ՌԴ-ն դեսպանի թեկնածուի փնտրտուքի մեջ է, որպեսզի մինչեւ հունվար Կոպիրկինը հրաժեշտ տա Հայաստանին։ Առհասարակ, ե՛ւ...

Փաշինյանը հիմա էլ ԱՄՆ է մեկնում

Փաշինյանը հիմա էլ ԱՄՆ է մեկնում

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նա Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Այցի ընթացքում Փաշինյանը...

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Ռուսաստանցիների համար Ամանորի տոներին հանգստի համար ֆինանսական տեսանկյունից ամենագրավիչ արտասահմանյան ուղղությունը Բելառուսն է, հաղորդում է ТАСС-ը։ Այդ ուղղությամբ ավիատոմսի միջին գինը ամանորյա տոներին կազմում է 10 հազար 800 ռուբլի, թեև կացությունը կպահանջի մոտ 15...

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

«Անկարայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը վերջերս ստանձնած Ռեշադ Ասլանովի հետ քննարկել ենք մեր եղբայրության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում մեր համագործակցությունը»։ Դրա մասին գրել է...