Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան

23 Հուլիսի, 2025

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին.

1) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն պահանջը՝ պարբերաբար Սբ.Պատարագին մասնակցելով՝ հաղորդություն ստանալը։ Տարեկան առնվազն 5 անգամ։

2) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն մեկ այլ պահանջ՝ Եկեղեցու նվիրապետական կարգն ընդունելը, քահանաների ու եպիսկոպոսների հոգևոր իշխանությունը ճանաչելն ու դրան ենթարկվելը։

3) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն մեկ այլ պահանջ՝ Սրբազան ավանդությունն ընդունելը։ Ի՞նչ է Սրբազան ավանդությունը։ Դա Սբ. Գրիգոր Լուսավորչի պատմությունն է, դա Վարդանանքն է, դա Սբ. Ներսես Շնորհալին է, դա Սբ. Գրիգոր Նարեկացին է, դա մեր Սրբազան վարդապետությունն է, դա մեր գեղեցկագույն ու խորախորհուրդ Պատարագի ամեն բառն ու արարն է։

4) Այնտեղ առկա է այնպիսի «բողոքական» պահանջ, ինչպիսին է Աստվածաշունչը գոնե մեկ անգամ կարդացած լինելը։ Աստվածաշունչ մատյանում կան գրքեր, որոնք ես չեմ կարդացել, կան գրքեր, որ կիսատ եմ կարդացել։ Ու մեր Սուրբ Եկեղեցին ՉՈՒՆԻ ՊԱՀԱՆՋ՝ կարդալ ամենը։ Օրինակ, եթե մեկը մանրամասն կարդացել է Հին կտակարանում նկարագրված՝ ողջակեզի կանոնները, ապա դրանով նրա քրիստոնեական «արժեքը», ըստ իս, շատ չի մեծանում»։

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...