«Թրամփը հրադադար է ուզում, Ուկրաինան պատրաստ է դրան, ԱՄՆ-ն սպասում է Ռուսաստանի պատասխանին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկները։
Թրամփի խորհրդական Մայք Ուոլցն էլ հայտնել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին կհայտնի, որ փոխադարձությունը խաղաղության հասնելու բանալին է:
«Պատվիրակությունները քննարկել են հումանիտար ջանքերի կարևորությունը՝ որպես խաղաղ գործընթացի մաս։
Ուկրաինական պատվիրակությունը հանդիպմանը ներկայացրել է կոնկրետ քայլեր ու առաջարկներ՝ հակամարտությունը դադարեցնելու համար։
Մոտ օրերս բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի ներկայացուցչի հետ»,-ասել է նա։