Հարցվածների 66 տոկոսը բացասական է գնահատում Փաշինյանի աշխատանքը, լիովին դրական՝ ընդամենը 9 տոկոսը

12 Մարտի, 2025

Հայաստանում իրականացված հեռախոսային հարցման ժամանակ քաղաքացիներին տրվել է հետևյալ հարցը․ «Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը»:

Պատկերը հետևյալն է․

  • Լիովին դրական – 9 %
  • Ավելի շուտ դրական — 15,5 %
  • Ավելի շուտ բացասական – 19,1 %
  • Ընդհանրապես բացասական – 46,5 %
  • Դժվարանում եմ պատասխանել – 10 %

Ուշագրավ է, որ Փաշինյանի նկատմամբ վստահությունը կտրուկ անկում է ապրել։

Մասնավորապես, համաձայն 2024թ․ հոկտեմբեր ամսվա հարցման, պատկերը հետևյալն էր

  • Լիովին դրական – 14,1 %
  • Ավելի շուտ դրական — 20,4 %
  • Ավելի շուտ բացասական – 16,1 %
  • Ընդհանրապես բացասական – 41,5 %
  • Դժվարանում եմ պատասխանել – 7,9 %

Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, փետրվարի 27-ից մարտի 6-ը։ Հարցման արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց Էմ Փի ՋԻ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը:

 

Նմանատիպ նյութեր

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական...

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Մինչդեռ...

«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան

Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ

Երևան քաղաքում հուլիսի 5-ին՝ կեսօրից հետո, 6–8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 9–10-ին՝ քաղաքի առանձին հատվածներում՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում...

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գևորգ Հ․-ի վարած «Opel» մակնիշի, 37-ամյա Նվեր Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 42-ամյա...