Ձեր վարորդական իրավունքների կասեցման վերաբերյալ որոշումները կարող են ապօրինի լինել. Ռոման Երիցյան

12 Մարտի, 2025

 

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարորդական իրավունքները կասեցման որոշումներին:

«Հարգելի’ վարորդներ, եթե ստացել եք վարորդական իրավունքը կասեցնելու վերաբերյալ հաղորդագրություն-ծանուցում (SMS), ապա իմացած եղեք, որ առանց վերջին տուգանային միավորները հանելու վերաբերյալ կայացված որոշման և այն ստանալու, Ձեր վարորդական իրավունքների կասեցման վերաբերյալ որոշումներն ապօրինի են և դատական պրակտիկայում մշտապես բեկանվող։

Այլ խոսքով՝ եթե առանց վերջին տուգանային միավորը հանելու վերաբերյալ վարչական ակտ կայացվելու կամ կայացվելու, սակայն այն չստանալու կամ կայացվելու և ստանալու, սակայն բողոքարկված լինելու պայմաններում ստանում եք ծանուցում կամ անգամ որոշում առ այն, որ Ձեր վարորդական իրավունքը կասեցված է 6 ամիս ժամկետով, ապա կասեցման որոշումն անհիմն է։

Պարզաբանեմ՝ ինչու։ Որովհետև վարչական ակտն ուժի մեջ է մտնում դրա մեկ օրինակը հասցեատիրոջը հանձնելու պահից, ուստի կասեցման որոշմանը պետք է նախորդի վերջին իրավախախտման հիմքով անձից տուգանային միավոր հանելու վերաբերյալ կայացված, ուժի մեջ մտած և չբողոքարկված վարչական ակտը։ Չէ՞ որ Դուք կարող եք բողոքարկել  ու վիճարկել Ձեզնից վերջին տուգանային միավորը հանելու որոշումը, որպիսի պայմաններում դրա գործողությունը կկասեցվի, ինչպիսի պայմաններում էլ Ձեր միավորներն սպառված չեն համարվի, իսկ վարորդական իրավունքն էլ չի կասեցվի։ Այո, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտի բողոքարկումը ինքնին չի կասեցնում դրա գործողությունը, սակայն ասածս վերաբերում է ոչ թե կասեցումը, այլ վերջին տուգանային միավորը հանելը բողոքարկելուն։

Անտեսելով վերոգրյալը՝ վարչական մարմինները վարորդների կողմից թույլ տրված վարչական իրավախախտում արձանագրելու կամ տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերելու դեպքում, եթե նկատում են, որ խախտման համար տուգանային միավոր հանելու դեպքում վարորդն այլևս միավոր չի ունենա, միանգամից կայացնում են վարորդական իրավունքը կասեցնելու մասին որոշում՝ հղում կատարելով ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 129․3 հոդվածին։

Նշվածը հակասում է`«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետին, համաձայն որի գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ, 74-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, 57-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը»:

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...