Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում: Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Դմիտրի Միլյաևը:
«ԱԹՍ-ն ընկել է Wildberries-ի տեսակավորման կենտրոնի տարածքում, ինչին հաջորդել է դրա բռնկումը», — գրել է նա:
Հարվածի հետևանքով մեկ մարդ տուժել է:
«Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, վիրավորում է ստացել մեկ մարդ, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն», — գրել է նա:





