Ովքեր դուրս կմնան ՔՊ-ից․ «Հրապարակ»

Ապր 4, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն սեպտեմբերին պատրաստվում է համագումարի, որի ընթացքում նաեւ նոր վարչություն կընտրեն: Չնայած դեռ մոտ 5 ամիս կա, սակայն իշխող թիմում գլխանց գիտեն, թե ովքեր են դուրս մնալու վարչությունից։ Փաշինյանն ամենամոտ մարդկանց միջոցով շարքերին ուղղորդում է, որպեսզի իր սրտի վարչությունը ձեւավորվի։

Նոր կազմում չեն լինի Արփի Դավոյանը, որը, ի դեպ, վերջին նիստերին չի էլ հաճախում, Վաղարշակ Հակոբյանը, որը, ըստ ՔՊ մեր աղբյուրի, սերտաճել է օլիգարխներին, Սասուն Միքայելյանը, որը Փաշինյանի միակ ընդդիմախոսն է եւ Կոտայքի մարզի տեր-տնօրենն է դարձել, ու նրանից «դոշ են թափ տալիս» բոլորը:

Թերեւս չի լինի նաեւ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը, որի թոշակառու մոր շքեղ առանձնատունը մեծ աղմուկ բարձրացրեց: Արմեն Փամբուխչյանը, որի թոշակառու հայրը, շնորհիվ հովանավորչության, իր անունով մեծ վարկ էր ձեւակերպել: Բայց, բնականաբար, գլխավոր ինտրիգը Տիգրան Ավինյանն է:

Եթե մինչեւ սեպտեմբեր Փաշինյանի հրահանգով Երեւանի քաղաքապետին չկալանավորեն, ապա նրան դժվար է լինելու դուրս թողնել վարչությունից, քանի որ, ի տարբերություն մյուսների, Ավինյանն աջակիցների մեծ խումբ ունի կուսակցությունում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Նիկոլին քիչ մնաց, ժողովուրդը հոգնել է․ «Կարճ ասած»

Վստահ եմ՝ չեք մոռացել սոցցանցերում «Կարճ ասած»-ը հանդիպելիս ակտիվություն ցուցաբերելու՝ մեր պայմանավորվածությունը և միանգամից անցնեմ այսօրվա թեմային։ Կառավարություն-խորհրդարան վերջին հարցուպատասխանի...

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի

Մյանմայում 7,7 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3,645-ի, 5,017 մարդ վիրավորվել է,  ևս 148-ը դեռևս անհետ կորած են համարվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է China News լրատվականը։ Մյանմայի օդերևութաբանության և հիդրոլոգիայի...

Հայ-իրանական զորավարժություններ են անցկացվելու

Հայ-իրանական զորավարժություններ են անցկացվելու

Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի...

Պռոշյան համայնքի 25 համարի տրանսպորտի հարցը լուծվեց մասամբ․ Սերգո Մուրադյան 

Պռոշյանցիներն այսօր նրանք Կառավարությունում հանդիպել են ՏԿԵ նախարարության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ․ «Ես տեղեկացնեմ, որ Պռոշյան համայնքի 25 համարի երթուղու հարցը լուծվեց մասամբ։ Հիմա ավտոբուսը գալու է նախկին ՊՆ շենքի դիմաց...

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի  արձանագրությունը։ Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական...