Ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին․ Ռոբերտ Քոչարյան

19 Մայիսի, 2026

 

«Սիրելի՛ գյումրեցիներ, նախագահությանս տարիներին Գյումրին այն քաղաքն էր, որտեղ ամենից շատն եմ եղել: Դուք վկա եք՝ տարին մի քանի անգամ գալիս էի ստուգելու՝ շինարարության տեմպերը կարողանո՞ւմ ենք պահել, թե՞ ոչ, էլ ինչ կարելի է անել քաղաքը վերականգնելու համար: Ինձ համար դա եղել է արժանապատվության հարց, թասիբի հարց, և ինքս ինձ ասել եմ հետևյալը․ մինչև իմ լիազորությունների ժամկետը լրանալը չպետք է որևէ բան մնա չլուծված, չկառուցված կամ չվերականգնված։ Մինչ այստեղ գալն ինձ ասացին, որ դեռ ինչ-որ տնակներ կան․ գոնե այդ տնակների համար պարտավոր ենք հետ գալ: Կարող եմ ասել մի բան՝ ձեզ հանգիստ չեմ թողնելու, գիշեր-ցերեկ աշխատեցնելու եմ: Հայաստանի Հանրապետության և ոչ մի ղեկավար չի արել Գյումրիի համար այնքան, որքան ես եմ արել. դա փաստ է: Բայց նաև ոչ մեկը, ով էլ ընտրվի, չի անելու այնքան, որքան ես եմ անելու, եթե ընտրվեմ»,այս մասին Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։ «2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով...

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության...

Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցուն թիրախավորելը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցուն թիրախավորելը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայիսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարմանը, երկրի առջև...

Շիրակի փողոցում բшխվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ները․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Շիրակի փողոցում բшխվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ները․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ մայիսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցի 2/29 հասցեի դիմաց բախվել են «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են...