Ոստիկանին ծեծելու համար կալանավորվել է Դաշտի ՔՊ-ական գյուղապետի հայրը․ Լիա Սարգսյան

9 Սեպտեմբերի, 2025

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հերթական սկանդալը․ ոստիկանին ծեծելու համար կալանավորվել է Դաշտի ՔՊ-ական գյուղապետի հայրը

Խոյ խոշորացված համայնքի Դաշտ բնակավայրի ՔՊ-ական համայնքապետ Սերոժ Գեւորգյանի հայրը՝ Հարություն Գեւորգյանը, ծեծկռտուք սարքելու եւ ոստիկանության աշխատակցին հարվածելու համար կալանավորվել է։

Ինձ հետ զրույցում Դաշտի բնակիչները պատմեցին, որ ՔՊ-ական գյուղապետի հայրն ու հորեղբայրն են իրար «փոր թափել», իսկ ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկաններն են Սերոժ Գեւորգյանի հոր թիրախում հայտնվել։

Երբ իրավապահները փորձել են հանդարտեցնել վիճաբանող կողմերին եւ բերման ենթարկել ծեծկռտուքի մասնակիցներին, Հարություն Գեւորգյանը, որպես իշխանության ներկայացուցչի հայր, դուխավորվել է, ու հարձակվել ոստիկանի վրա, հրել եւ հարվածել նրան։

Ներքին գործերի նախարարությունից ինձ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել Դաշտ գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։

«Անմիջապես նշված վայր է մեկնել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ խումբն ու Պարեկային ծառայության կարգախմբեր։

Խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին»,-ասաց մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Քննչական կոմիտեից նույնպես հաստատեցին՝ քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է մեկ անձ, երեք ձերբակալվածները ազատ են արձակվել։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 3-դդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»,-ասացին ՔԿ-ից:

Հիշեցնենք, օրեր առաջ էլ Խոյ խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ազգականներն էին ձերբակալվել պարեկային ծառայող Սմբատ Կնյազյանին ծեծելու համար։ Ձերբակալվելածների թվում էին Լյուդվիգ Յայլոյանի եղբայրը՝ Մարգար Յայլոյանը, աներորդին եւ երկու որդիները՝ Գրիշա եւ Էրիկ Յայլոյանները:

Փաստորեն ՔՊ-ականները ամենուր փորձում են գործել օրենքից վեր՝ հենվելով իշխանության տված «դուխի» վրա։ Ոստիկանին հարվածելը կամ օրենքը խախտելը դառնում է սովորական երեւույթ, եթե դա անում են իշխանության ներկայացուցիչների հարազատները։ Սա ոչ միայն խարխլում է պետական ինստիտուտների հեղինակությունը, այլ նաեւ վտանգավոր ուղերձ է հասարակությանը․ եթե իշխանական թիմում ես, ապա կարող ես ամեն ինչ անել, եւ մնալ անպատիժ»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...