Ոստիկանական շարասյունը խուսափեց անցնել Սամվել Կարապետյանի աջակիցների մոտով` փոխելով ճանապարհը. «Փաստ»

15 Հոկտեմբերի, 2025

«Փաստ»-ը գրում է․

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման հարցով նիստը երեկ Հակակոռուպցիոն դատարանում տևել է գրեթե 10 ժամ։ Դատարանի դիմաց մինչև գիշերվա երկուս անց կես հավաքված էին հազարավոր մարդիկ՝ իրենց վանկարկումներով աջակցություն հայտնելով ազգային բարերարին և պահանջելով նրա ազատ արձակումը։

Նիստը վարել է դատավոր Վահե Դոլմազյանը, ով նախօրեին քննում էր Կարապետյանի կալանքի ժամկետը կրկին երկարացնելու միջնորդությունը։ Միևնույն ժամանակ գործարարի դեմ առաջադրվել են նոր՝ փողերի լվացման մեղադրանքներ, ինչը պաշտպանական կողմը գնահատում է որպես քաղաքական և անհիմն ճնշման հերթական դրսևորում։

Հազարավոր աջակիցներ փակել էին երթևեկելու գոտու մի մասը ու ցանկանում էին իրենց վանկարկումներով ու ողջույնններով աջակցել դատարանից ԱԱԾ իրապապահների մեքենայեվ տեղափոխվող Սամվել Կարապետյանին։

Բազմությունն այնքան խիտ էր, որ Թբիլիսյան խճուղով ուղևորվող և Կարապետյանին ԱԱԾ տեղափոխող ավտոշարասյունը խուսափեց անցնել ցուցարարների մոտով և փոխեց ճանապարհը դեպի Սևանի մայրուղի` դեպի հակադարձ ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր

ԵՄ արտահանված 7 ծիրանը ջեմ է դարձել

ԵՄ արտահանված 7 ծիրանը ջեմ է դարձել

  ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծիրանը խորհրդանշում է այն փոփոխությունը, որը տեղի է ունենում Հայաստանում։ Անցյալ ամսվա ընտրություններում հայաստանցիների մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են...

«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները: Սա երկրում...

Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. «Հետք»

Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. «Հետք»

«Հետքը» գրում է. «Հուլիսի 2-ի նիստում Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է որոշում, որով «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ին ազատել է 14 մլն դրամի մաքսատուրքից: Ընկերության հիմնական փայատերը վարչապետ Փաշինյանի իջեւանցի ընկերն է՝ Ֆրունզե Ղազարյանը: Որոշման նախագիծը կազմել...

Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ

Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես...

Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

​​«Հայաստան» դաշինքի հայտարարությունը «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում...