Որպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ ես հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության և ինքնորոշման օգտին․ Աբդուլ Էլ-Սայեդ

4 Նոյեմբերի, 2026

Որպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ ես հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման օգտին: Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA) տված հայտարարության մեջ ասել է դոկտոր Աբդուլ Էլ-Սայեդը, ով հաղթել է Միչիգանի սենատորական ընտրություններում:

«Ինձ համար պատիվ է ունենալ ANCA-ի աջակցությունն այս պայքարում: Միչիգանաբնակ հայերը մեր մեծ նահանգի թանկարժեք մասն են: Թրամփի վարչակազմի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման բլանկային չեկը՝ ընթացող ոճրագործությունների ֆոնին, միջազգային իրավունքի բացահայտ խախտում է: Որպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ ես հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման օգտին»,- ասել է Աբդուլ Էլ-Սայեդը:

Դոկտոր Աբդուլ Էլ-Սայեդը, որը Միչիգան նահանգից ԱՄՆ Սենատի թափուր տեղի համար առաջադրված Դեմոկրատական կուսակցության թեկնածուն է, այսօր վերահաստատել է իր աջակցությունը հայկական դատին և Միչիգանի հայ-ամերիկյան համայնքին, որը երկրի ամենահին և ամենամեծ համայնքներից մեկն է։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ թոշակառուին թոշակառու ասելով՝ ապակտիվացնոմ ենք։ Դե, կարելի է փոխել հասկացությունները, ինչպես օրինակ հաղթանակն ու պարտությունն է Նիկոլ Փաշինյանը ըստ էության փոխել տեղերով։ Կարելի է...

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13,583-ով։ Այս մասին հայտնում են...

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում Վելայաթին պատմել է Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի...

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

ՆԳ նախարարի հրամանով Ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի...