Որքան գոռում եք Եվրոպա, այնքան ավելի են վատթարանում մարդու իրավունքները ՀՀ-ում․ Աննա Գրիգորյան 

19 Օգոստոսի, 2026

«Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցն ենք քննարկում և, անկեղծ ասած, ես միգուցե և չմոտենայի ամբիոնի եզրափակիչ ելույթ ունենալու համար, եթե որոշ հարցադրումներ չհնչեին տիկին Հովսեփյանին։ Այն հարցադրումները, որոնք վերաբերում էին բուն եվրոպական ինտեգրացիային, Եվրոպական միության անդամակցությանը և ընդհանրապես աշխարհաքաղաքական տեսանկյունից հնչեցվող հարցերը բավականին նորմալ էին, բայց եղան հարցեր, որոնց մոտիվը ինձ մինչև վերջ հասկանալի չէ, որովհետև կրկնում եմ՝ հարց չի ուղղվում Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարի գործառույթների, իր պատկերացումների մասին։

Արցախցի կնոջը նայելով ասում են՝ դուք ճանաչո՞ւմ եք Արցախը Ադրբեջանի կազմում։ Մարդիկ, ովքեր Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, հանձնել են, պատճառ են դարձել էթնիկ զտման, կանգնած ուղիղ արցախցի կնոջը նայելով ասում են՝ դե ճանաչեք Արցախը Ադրբեջանի կազմում, դե ասա Ղարաբաղ, Արցախ չասես հանկարծ ու հանկարծ, սա հակամարդկային է, անմարդկային է, սա քաղաքական հարթության մեջ չի, որ մենք հիմա քաղաքական պատասխաններ հնչեցնենք»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր»-ը։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։...

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված...

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ...

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև 2 երկրների ԱԳ նախարարները։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին...