Ողբերգական ավտովթար է եղել. կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են

16 Հունիսի, 2026

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում, Լանջառ գյուղի վարչական տարածքում բախվել են իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։

«Վթարի հետևանքով   1 հոգի տեղում մահացել է, կա 4 վիրավոր, վիրավորներից 1-ը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը;

Նմանատիպ նյութեր

Օգնենք փրկել Արթուրի կյանքը․ բուժման համար անհրաժեշտ գումարի արդեն 41,23%-ը հավաքվել է

Օգնենք փրկել Արթուրի կյանքը․ բուժման համար անհրաժեշտ գումարի արդեն 41,23%-ը հավաքվել է

Ձեր շնորհիվ Արթուրի բուժման համար անհրաժեշտ գումարի արդեն 41,23%-ը հավաքվել է։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է օգտատեր Արամայիս Հայրապետյանը։ Մինչ այդ նա նշել էր. «Ժողովուրդ ջան, սա իմ ընկեր Արթուրն է՝ իր ընտանիքի հետ։ Ուզում եմ, որ իրենք դեռ շատ այսպիսի խաղաղ ու...

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման. Ա.Շ.-ի պատժի վերաբերյալ դատախազի միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է։ Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։ Շիրակի մարզի առաջին ատյանի...

«Երբ Հայաստանի վարչապետն արդարադատությունը դարձնում է անձնական վրեժխնդրության գործիք». ֆրանսիական Conflits-ի անդրադարձը

«Երբ Հայաստանի վարչապետն արդարադատությունը դարձնում է անձնական վրեժխնդրության գործիք». ֆրանսիական Conflits-ի անդրադարձը

Ֆրանսիական Revue Conflits աշխարհաքաղաքական հանդեսը հոկտեմբերի 16-ին հրապարակել է «ԵՄ-ն և մարդու իրավունքները․ Արևելքում ոչ մի նորությո՞ւն» վերնագրով հոդվածը, որում անդրադառնում է Եվրամիությանն անդամակցելու ձգտող երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և...

35 զինծառայողի մահվան դեպք՝  այս տարվա առաջին տասը ամիսներին․ ո՞վ է պատասխանատու․ վերլուծաբան

35 զինծառայողի մահվան դեպք՝ այս տարվա առաջին տասը ամիսներին․ ո՞վ է պատասխանատու․ վերլուծաբան

Վերլուծաբան Տիգրան Դումիկայնը ֆեյսբուքյան իր էջում գրում է։ Այս տարվա առաջին տասը ամիսներին գրանցվել է 35 զինծառայողի մահվան դեպք. նույնքան, որքան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։ Այս վիճակագրության հետևում մարդկային կյանքեր են, մտահոգիչ իրողություններ, որոնք հուշում են...

Նախկին ՔՊ-ականը՝ Սահմանադրական դատարանի նախագահ

Նախկին ՔՊ-ականը՝ Սահմանադրական դատարանի նախագահ

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ։ Նա Սահմանադրական դատավոր էր ընտրվել 2026-ի մարտին։ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վարդանյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության...