Ո՞ւր է ԱԱԾ պետը, չկա ԱԱԾ պետը, որովհետև շոու չի արել, չի տապալել, ասֆալտ լիզել չի տվել ․ Գառնիկ Դանիելյան

18 Հունիսի, 2025

Էդ ինչի՞ց եք տենց հրճվում, գիտեք՝ բարոյական հարցեր կան․ ամեն ինչն, ի վերջո, որ սկիզբ ունի, ունի նաև ավարտ, իշխանությունն էլ, և այս ամենը պատմություն է դառնալու։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Երկու ամիս է՝ չեք կարողանում բեռնատարի վարորդների հարցը լուծեք։ Ինձ մոտ դեժավյու է. Արցախի իրադարձություններն եմ հիշում, էլի ժպտում, ուրախանում էիք, տառապանք, ապրումակցում չենք զգում ձեր կողմից, նույնը Կիրանցի իրադարձությունների ժամանակ։ Ուշքի եկեք։ Պետք չէ ղեկավարին այդքան քծնել․ վաղը, մյուս օրը, եթե Նիկոլ Փաշինյանը մոլի կրոնական դառնա, սաղդ կսկսեք խաչակնքվել ու եկեղեցուց տուն չեք գնա։ Խոսում եք եկեղեցիների չուլանացման մասին, ձեր պատասխանատվության տիրույթում ինչքա՞ն եկեղեցիներ կան, որ անբարեկարգ վիճակում են։ Պարոն Փաշինյան՝ Ալիևին հարց չեք տալի՞ս, օրինակ՝ 300 եկեղեցիներն ինչի՞ եք քանդում, ավերում։ Օրինակ՝ Բերձորի եկեղեցին քանդում, ավերում են»,- նշեց նա։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը և դրան հետևած իրադարձություններին՝  Գառնիկ Դանիելյանն ասաց«Էդ մարդն իր խոսքում ընդամենը իր սատարումն է հայտնել հայ առաքելական եկեղեցուն։ Նույնը ես եմ ասում․ պարոն Փաշինյան, հուսով եմ՝ sms չեք գրում, չէ՞, որ իմ հետևից էլ գան։ Էդ մարդու խոսելուց հետո ստեղից sms-ն գնում է ու չի անցնում մի քանի րոպե՝ այդ մարդը քրեակատարողական հիմնարկում է։ Ուժեղ արդարադատություն է, միջազգային ստանդարտներին էլ համապատասխանում է ու համապատասխանում։ Հո դատախազություն չէ՜, հո ոստիկանություն չէ՜։ Ո՞ւր է ԱԱԾ պետը, չկա ԱԱԾ պետը, որովհետև շոու չի արել, չի տապալել, ասֆալտ լիզել չի տվել։ Դա՞ է ձեր արդարադատությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...