Ո՞վ է ստուգում հանցավորության կանխարգելման աշխատանքների որակը «բարեփոխված ոստիկանությունում»․ Հավհաննես Քոչարյան

25 Սեպտեմբերի, 2025

Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ո՞վ է ստուգում հանցավորության կանխարգելման աշխատանքների որակը «բարեփոխված ոստիկանությունում», ընդունում եմ, որ այդ աշխատանքներն իրենց բարձրության վրա չեն եղել նաև նախկինում։
Այսօր, սակայն, պետությունը գիտի՞ Հայաստանի յուրաքանչյուր համայնքի, յուրաքանչյուր փողոցի քրեական ակտիվության պոտենցիալ ունեցող տարրերին, քրեական ու տնտեսական բախումների մեջ ներքաշված խմբերին, բախումների պատմությունը։
Կա՞ արդյոք Հայաստանում կազմակերպված հանցավորություն։ Որոնք են սրա դասակարգիչներն ու ցուցանիշները, հակազդման ծրագրերն ու արդյունքները։ Որտեղից են ֆինանսավորվում, ովքեր են գլուխները։ Կա՞ արդյոք գաղտնի գործակալական ներթափանցում ու ռազմավարական օպերատիվ մշակում սրանց շրջանակներում։
Որտե՞ղ և ինչ՞ ուղղություններով ու նպատակներով են ծախսվում օպերատիվ հետախուզական գործունեության համար հատկացվող սուղ ֆինանսական միջոցները։ Արդյո՞ք դրանք ծախսվում են քրեածին իրավիճակին ադեկվատ, թե ավանդական խորհրդային ստանդարտներով։
ՈՒ՞մ եք վստահել քրեակատարողական հիմնարկներից վերադարձած անձանց նկատմամբ պրոֆիլակտիկ հսկողությունը։ Չոր թվերի տակ կա՞ արդյոք իրական աշխատանք, թե ոչ։
Անձամբ ես որևէ կասկած չունեմ, որ այս հարցերից որևէ մեկը դրական պատասխան չունի։ Չունի, որովհետև այս հարցերը քաղաքական իշխանության հետաքրքրությունների շրջանակից դուրս են։ Իսկ դուրս են, որովհետև քաղաքական իշխանությունն ամրապնդելու օրակարգին չեն ծառայում։
Սա պետության օրակարգ է․ օրակարգ, զերծ պոպուլիզմից ու քաղաքական խժդժություններից, որն ապահովելու ոչ ժամանակ կա, ոչ պոտենցիալ, ոչ ցանկություն։

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...