Ո՞վ է հովանավորում 7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքների ընդունման բիզնեսը․ Հրայր Կամենդատյան

Մրտ 6, 2025

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․

«Ո՞վ է վերջապես հովանավորում 7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքների ընդունման բիզնեսը և  կարո՞ղ են արդյոք աղքատացող երկրի մոլախաղի մասնակիցները 2.5 մլրդ դոլարի խաղադրույքներ կատարել։

Հարցի վերաբերյալ կան մի քանի  հանգույցներ։

Հանգույց համար 1
1. ՔՊ վարչախմբի մի երիտասարդ բացառիկ ազգանվեր նախաձեռնություն է հանդես բերում և ԱԺ հանձնաժողովներում, բուլդոզերի ուժ հիշեցնող հանձնառությամբ, սկսում է ակտիվ պայքար, որն ավարտվում է երկու արդյունքով․

Ա. Հայաստանում չգրանցված եվ չլիցենզավորված խաղային բիզնեսի արտասահմանյան օնլայն  տնտեսվարողներին որոշում են խլացնել և փակել նրանց մուտքը Հայաստանի տարածք։
Բ. Հայաստանում գրանցված, լիցենզավորված խաղային չորս տնտեսվարողների հարկը որոշում են կամաց-կամաց բարձրացնել։

Առաջին հանգույցում բեմականությունը հստակ ավարտվում է և, ընդամենը մեկ սխալ է շպրտում դեպի հանրային դաշտ։Դա մեկ կեղծ շահումի վերաբերյալ քպ պատգամավորի պնդումն էր, որն իր մեջ պարունակում էր ողջամիտ կասկածներ, թե ինչպես է բանկային գաղտնիքի առկայությամբ երկրում ինչ-որ մեկն իմացել կեղծ շահում ստացած քաղաքացու բանկային և վարկային շարժը։

Հանգույց համար 2

2. ՔՊ առաջնորդը մեծագույն պաթոսով ԱԺ նիստի ընթացքում հայտարարում է, որ ինքը շատ բարձր է գնահատում երիտասարդ պատգամավորի ջանքերը և խոստովանում, որ ինքը տրամադրված է շատ ռադիկալ և առաջին իսկ քննարկման ժամանակ որոշել է «երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դնելու» սկզբունքով արմատախիլ անել խաղային ինդուստրիան, որովհետև դա հանրային անվտանգությունը խաթարող չարիք է։ Ժողովրդի դարդով տապակվող քպ առաջնորդի խոսքը ավարտվում է հետևյալ երեք արդյունքով։

Ա. Խոստովանում է որ իր ռադիկալ քայլը չեղարկվել է, որովհետև ինչ-որ քննարկումների արդյունքում ինքը հասկացել է ,որ իր պատկերացրածը ճիշտ քայլ չէ։Այսինքն ինչ-որ քննարկման մասնակիցները համոզել են նրան՝ չգնալ ռադիկալ քայլերի իբրև։ Հետաքրքիր է՝ ովքե՞ր են եղել այդ համոզողները։

Բ.Հայտարարում է ինչ-որ նորահայտ «օպերատոր» ստեղծելու մասին, որը պետք է համակարգի խաղային ինդուստրիայի տեղական չորս կազմակերպությունների գործունեությունը։ Փաստացի տեղական չորս կազմակերպությունների կողքին հայտնվում է ևս մեկը , որի անունը կլինի «Օպերատոր»։

Գ. Խոստանում է ամենադաժան կերպով պատժել ,,Օպերատոր,, կոչվածի դեմ  լոբբինգ անողներին , այդպես էլ չմանրամասնելով , թէ ով կարող է պետական կարգավորման դեմ հանդես գալ եվ հակառակ լոբբինգ իրականացնել պետական համակարգում։

Ձեռքի հետ էլ խոստանում է անընդհատ բարձրացնել ներքին չորս խաղային գործունեություն ծավալողների հարկերը։

Իհարկե զվարճալի այս հրատապ քննության  նկատմամբ շատերը տարակուսանք ունեն , թէ  ովքեր են այս միջոցառման հիմնական շահառուները եվ ում դեմ է դա ուղղված, եվ վերջապես ,,ռադիկալ,, տրամադրվածը ինչու ռադիկալ չի դառնում?:

Սկսենք արդյունքներից։

1. Խաղադրույքների ընդունման ներքին շուկան մենաշնորհվում է  եվ դրսի օնլայն կազմակերպությունները հեռացվում են։
2.Ստեղծվում է  ,,Օպերատոր,, կոչված մի ֆիլտր, որի օգնությամբ իշխանությունները  համակարգային մոնիտորինգի գործիք են ձեռք բերում։ Իսկ ով է մոնիտորինգ անելու ,,Օպերատորին,, ,հայտնի չէ եվ չի լինելու )))։

3. հանրային անվտանգությունը վտանգի տակ դրած խաղային ինդուստրիան ոնց կար , նույն կերպ շարունակելու է իր գործունեությունը արդեն առանց ռադիկալ քայլերի սպառնալիքների։

Որպես վերջաբան։

Արդյոք կարելի է պատկերացնել մի վիճակ, երբ  Կոլումբիայի քաղաքացին  հայկական օնլայն կազինոյում շահում է մեկ հազար դրամ եվ դա այն գումարն է, որը պարտվել է նույն կազինոյում նույն օրը որևէ արատավոր քաղաքացի ?:

Այս ամենը ունի միայն  մեկ լուծում։ Հայաստանում խաղային ինդուստրիան պետք է արմատախիլ արվի և վերջնական դադարի գործել»։

Նմանատիպ նյութեր

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Թբիլիսիում սպասվող պայթյունների մասին

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Թբիլիսիում սպասվող պայթյունների մասին

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 7-ին հաղորդագրություն էր տարածել Թբիլիսիի 3 առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքի մասին։ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է Թբիլիսիի երեք մոլերի՝ «East Point»-ի, «Galleria Tbilisi»-ի և «Tbilisi Shopping Area»-ի դեմ առկա...

Փաշինյանն արդեն շփոթում է դարակների տեղերը

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին ասօր զբաղեցրել է՝ իր կյանքից հետևյալ դրվագը պատմելով․ «Կա մի առարկա, էական չէ՝ ինչ առարկա, որը ես իմ աշխատասենյակում ամեն օր օգտագործում եմ։ Եվ էդ առարկան գտնվում...

Դարձյալ տեղի կունենան վարժական հավաքներ

Դարձյալ տեղի կունենան վարժական հավաքներ

Կառավարությունը այսօրվա՝ մայիսի 8-ին նիստում որոշում կայացրեց վարժական հավաքների մասին։ Ըստ այդմ, որոշվեց, որ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կկազմակերպվեն...

«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին

«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին

Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագիծը` որպես տարեվերջին իրականացված «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի տրամաբանական շարունակություն: «Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագիծն ունի երեք հիմնական բաղադրիչ` ֆինանսական ծառայությունների արտոնյալ պայմաններով...

Ալեն Սիմոնյանը չի մոռանում օր ու մեջ կրկնել, որ 50+1 ձայն են հավաքելու

Ալեն Սիմոնյանը չի մոռանում օր ու մեջ կրկնել, որ 50+1 ձայն են հավաքելու

Հայաստանի ժողովուրդը երբեք թույլ չի տա նախկինների վերադարձը։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ասել է Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդը հասկանում է, որ այսօրվա իշխանությունը սխալվում է, բայց այսօրվա իշխանության տերն ինքն է»,- հայտարարել է նա։ Սիմոնյանը վստահ է՝  ՔՊ-ն հաջորդ...