Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի կառավարումը փոխանցվեց առողջապահության նախարարությանը

24 Հուլիսի, 2025

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 24–ի նիստում որոշում կայացրեց, որով  «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ–ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահեց ՀՀ առողջապահության նախարարությանը։

Ներկայումս Կենտրոնը հանդիսանում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակա առողջապահական հիմնարկ և ընթացիկ կառավարումը իրականացվում է վերջինիս կողմից:

Կազմակերպությունը 2020-2022թթ. վերապրոֆիլավորվել էր COVID-19-ով հիվանդների բուժմամբ պայմանավորված: 2022թ. մարտից Կազմակերպությունը կրկին վերապրոֆիլավորվեց, ինչի արդյունքում սկսեց նորից իր բնականոն աշխատանքը։ 2023–2024թթ. կենտրոնը գեներացրել է կրեդիտորական պարտքեր` շուրջ 37,0 մլն դրամի, ինչը միտում ունի անընդհատ ավելացման։ 2023թ. զուտ վնասը կազմել է 18,2 մլն դրամ, 2024թ.` 39,3 մլն դրամ: Վերջինս պայմանավորված է եկամուտների նվազմամբ, հատկապես վճարովի ծառայությունների։

2024թ. 2023թ. համեմատ նվազել է շուրջ 27%-ով, այլ եկամուտները շուրջ 2 անգամ նվազել են։

Բացի այդ, կենտրոնի վրա ազդեցություն ունեն նաև ոչ ֆինանսական գործոնները, մասնավորապես բուժ.անձնակազմի արտահոսքը: Այս ամեն ինչի հետ մեկտեղ Կազմակերպությունը պարբերաբար միջոցներ է ձեռնարկել ծախսերի կրճատման ուղղությամբ, մասնավորապես իրականացվել է աշխատակիցների կրճատում,  աշխատաժամանակի կրճատում:

Կազմակերպության ֆինանսական ռեսուրսների բաշխման և պլանավորման արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Կազմակերպության կառավարման լիազորությունը վերապահել Առողջապահության նախարարությանը:

Նմանատիպ նյութեր

«Իրական Հայաստա՞ն», թե՞ ազգային հիշողության «ջնջում». Փաշինյանի նոր թիրախն ու վտանգավոր հետևանքները. «Փաստ»

«Իրական Հայաստա՞ն», թե՞ ազգային հիշողության «ջնջում». Փաշինյանի նոր թիրախն ու վտանգավոր հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին ընտրություններում նույնիսկ «սեփական» ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս արդյունք գրանցած ՔՊ-ն ու յուր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարծես շատ մեծ բեռ են վերցրել իրենց պարգևավճարված ուսերին՝ էլի շահարկելով «ժողովրդի վստահությունը», որը...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ին` գիշերը և...

ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ԱԺ մտած «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն է քննարկվելու, որի հետ կապված՝ խուլ առարկություն ունեն անգամ իշխանական ֆրակցիայում: Այստեղ...

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է մարզի զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող, ստուգող հանձնաժողով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշում...

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ի զեկույցն ասեկոսեների թեմա է դարձել նաեւ ներիշխանական տիրույթում։ Չփաստարկված, մամուլի ու այլոց պատմածների հիման վրա կազմված եւ Վեհափառին դարի հանցագործ ներկայացնող 70 էջանոց...