Մայիսի 10-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցում, գարեջրի ակադեմիայի մոտ ծեծկռտուք է, զենք են պահում իրար վրա և հայհոյում են միմյանց։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Աբովյան փողոց 10 հասցեում գործող «Բիր» գարեջրի ակադեմիայի դիմաց 5-6 անձինք վիճաբանել են միմյանց հետ, փոխադարձ հարվածներ հասցրել և վիճաբանության ավարտից հետո մասնակիցներից մեկը դեպքից հետո որոշ ժամանակ անց իր մոտ գտնվող ատրճանակի փողն ուղղել է դեպի օդ, սակայն կրակոց չի արձակել, որից հետո հեռացել է տվյալ վայրից։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:




