Հնդկաստանի 6 քաղաքացիներ մուտք են գործել իրենց համերկրացիների բնակարան, ծեծի ենթարկել նրանց

25 Մարտի, 2026

Մարտի 9-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Շիվամ Ա․-ն և հայտնել, որ անհայտ անձը դանակով հետապնդել է իրեն և ձեռքերը արյունոտ է, ապա զանգահարել է Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Մանան Մ․-ն և հայտնել, որ ինչ-որ մեկը մտել է իրենց բնակարան, ծեծի ենթարկել իրեն և հեռացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է Երևանի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում ոստիկաններին Շիվամ Ա․-ն հայտնել է, որ մարտի 9-ին, ժամը 01։30-ի սահմաններում, իրեն անծանոթ ազգությամբ հնդիկ 6 անձինք մուտք են գործել իրենց բնակարան, իրեն արթնացրել, պահանջել գումար, ինքը հայտնել է որ գումար չունի, ինչից հետո գոտիով հարվածել են մեջքին, դանակով հարվածել դեմքին և գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև իր տաբատի գրպանից հափշտակել են «Realmi C63» տեսակի բջջային հեռախոս, իսկ ներքնակի տակից 190 հազար դրամ, իրեն զուգահեռ ծեծի ենթարկելով նաև իր հետ նույն հասցեում բնակվող Հնդկաստանի քաղաքացիներ Մանան Մ․-ին, Հնդկաստանի քաղաքացիներ 37-ամյա Հարպինդեր Ս․-ին՝ նրանից հափշտակելով 35 հազար ՀՀ դրամ, 30-ամյա Ռահուլին՝ նրանից հափշտակելով 6 հազար դրամ, 38-ամյա Ամրիկ Ս․-ին՝ նրանից հափշտակելով 2 հազար դրամ գումար հեռացել են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարած անձինք հանդիսանում են Հնդկաստանի քաղաքացիներ 37-ամյա Ջաջմանջոտ Դ․-ն, 32-ամյա Ռամ Լ․-ն, Մինթու Ս․-ն, Անմոլ Ս․-ն և Աջայ Կ․-ն, ինչպես նաև պարզվել է, որ Շիվամ Ա․-ին դանակով հարվածներ է հասցրել Անմոլ Ս․-ն, նրա բջջային հեռախոսը հափշտակել է Մինթու Ս․-ն, իսկ գումարը ներքնակի տակից հափշտակել է Ջաջմանջոտ Դ․-ն և վերջինիս հրահանգով նրա հետ եղած անձինք հարվածներ են հասցրել և հափշտակություններ կատարել մյուսներից։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում

Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում

Կարսում անցկացված խառը մենամարտերի (MMA) միջազգային առաջնությունում Հայաստանը ներկայացնող MY FIGHT ակումբի սան 54/55 քաշային կարգը ներկայացնող 16 ամյա Մհեր Ղարիբյանը փայլուն ելույթ է ունեցել՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Մհերը մրցաշարին մեկնել է «Տաշիր» բարեգործական...

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել  

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել  

Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 08։40-ի սահմաններում շտապօգնության...

Եվրոպական կրքեր․ մենք ու Իսլանդիան․ Արթուր Խաչատրյան

Եվրոպական կրքեր․ մենք ու Իսլանդիան․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրում է. «Երեկ Իսլանդիայում հանրաքվեի օր էր։ Իսլանդացիները պետք է որոշեին արդյոք համաձա՞յն են, որ երկիրը վերսկսի «եվրաինտեգրման» գործընթացը, թե՞ շարունակի զով ապրել այս գլոբալ տաքացող աշխարհում:...

Նոր մանրասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից. կարևորվել են սահմանազատման հարցերը

Նոր մանրասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից. կարևորվել են սահմանազատման հարցերը

Նոր մանրասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից. հայտնում են Կառավարության մամլո ծառայությունից: Ընդգծվել են 2025 թվականի օգոստոսի 8-ին համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների...

Շենգավիթի բնակիչները քարերով հարվածում են տնակները քանդելու եկած մեքենաներին

Շենգավիթի բնակիչները քարերով հարվածում են տնակները քանդելու եկած մեքենաներին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Այստեղ են բերվել տրակտորներ։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ հենց տրակտորն սկսեց աշխատել,...