Վերջում հանձնաժողովից մնաց Քըլըչի շնորհավորանքը ձեզ․ Խամոյանը՝ Ռուբինյանին

2 Օգոստոսի, 2026

«Պարոն Ռուբինյան, դուք վերջին հինգ տարիներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչն էիք, և մենք այս նիստերի դահլիճում պարբերաբար փորձել ենք ձեզանից պարզել, թե ինչ արդյունք կա հարաբերությունների կարգավորման համատեքստում։ 2022 թվականին մեծ շուքով հայտարարվեց, որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացվելու է։ Բայց պայմանավորվածությունը, որի անոնսը նաև դուք բավականին այսպես մեծ շուքով արեցիք, տեղի չունեցավ։ Հիմա կարո՞ղ եք հաշվետվություն ներկայացնել վերջին հինգ տարվա՝ ի վերջո, ի՞նչ ունենք այս մասով, արդյո՞ք շարունակելու է այդ ֆորմատը գոյություն ունենալ, որովհետև առնվազն մեկ դեպք կա, երբ որ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և այդ պարզ պայմանավորվածությունը կյանքի այդպես էլ չի կոչվել»,- այս հարցն է ուղղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ

Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական...

35-րդ տարեդարձը մենք նշում ենք մահացած, բայց հարության ենթակա զավակի դիակի շուրջ․ Բագրատ սրբազան

35-րդ տարեդարձը մենք նշում ենք մահացած, բայց հարության ենթակա զավակի դիակի շուրջ․ Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վերանկախացման, ինքնորոշման 35-րդ տարեդարձի առիթով․ «Մեր Հանրապետությունը տարիներ առաջ ուներ Արցախ անունով զավակ, որը վերանկախացման ծնունդն էր: Դժբախտաբար, 35-րդ տարեդարձը մենք նշում ենք մահացած, բայց հարության...

Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան

Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը «բոլորին հրավիրում» է Հանրապետության հրապարակում Անկախության տոն նշելու։ Փաստացի, դա այլ բան չէ, քան Անկախության տոնի վերածումը՝ հանրային միջոցներով կուսակցական միջոցառման։ Հանրապետության...

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները. ԿԸՀ

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները. ԿԸՀ

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները։ Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ հիշեցնելով, որ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի...

ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը

ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը

Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Մարտունի խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կմասնակցի...