Վերջին պահին Խաչատուրյանը հրաժարվել է առաջնագիծ այցից․ «Հրապարակ»

13 Հունվարի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը տարեվերջին որոշել է այցելել առաջնագիծ, թերեւս վերականգնել նախկին նախագահների կողմից տարիներ շարունակ ավանդական դարձած տարեվերջյան այցերը սահման պահող զինվորներին, նախապես տեղեկացվել է նրա այցի մասին, որը նախատեսված է եղել Երասխի հատվածում։ Խաչատուրյանի այցին ընդառաջ, մի քանի օր շարունակ նախապատրաստել են դիրքերը, մաքրել, համապատասխան կահավորել, սակայն վերջին պահին Խաչատուրյանը հրաժարվել է առաջնագիծ այցից եւ սահմանափակվել է միայն Արարատի զորամաս այցելությամբ, որի մասին նաեւ պաշտոնական հաղորդագրությամբ է տեղեկացվել.

«Ամանորյա տոներին ընդառաջ, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը եւ խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին եւ ժամկետային զինծառայողներին»: Թե ով եւ ինչու է նրան հետ պահել այդ մտքից, պաշտոնապես չհաջողվեց պարզել, ըստ լուրերի՝ իր քայլի մասին նախագահը զեկուցել է Փաշինյանին, նա հավանություն չի տվել։

 

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Օգոստոսի 9-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում...

Հայաստանի համար «փոքր պետության» տեսիլքը կործանման ճանապարհ է․ քաղաքագետ

Հայաստանի համար «փոքր պետության» տեսիլքը կործանման ճանապարհ է․ քաղաքագետ

Հայաստանը կարող է ապագա ունենալ միայն մեծ ու հավակնոտ ծրագրերով, գրել է քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Հայաստանի համար «փոքր պետության» տեսիլքը կործանման ճանապարհ է։ «Փոքր պետություն» կարելի է կառուցել Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավ-արևելյան Ասիայում,...

Ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են

Ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին, դեպի Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկի մոտ բախվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 38-ամյա Հակոբ Գ․-ի վարած «Mercedes GLS» մակնիշի և Երևանի բնակիչ...

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեր ընդհանուր շահերից են բխում․ Գերմանիայի ԱԳՆ

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեր ընդհանուր շահերից են բխում․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը գրառում է տարածել անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի վերաբերյալ, որը ապահովեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։...

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը։ «Ողբերգական դեպքերը բազմապատկվում են՝ պատճառ դառնալով քաղաքացիական զոհերի թվի շարունակական աճի, այդ թվում՝ երեխաների շրջանում: Կոչ եմ անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և երկու կողմերից...