Վենսի այցն ու Black Rock-ը․ Վահե Դավթյան

11 Փետրվարի, 2026

Էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը գրում է․

«Վենսի այցն ու Black Rock-ը

Վենսի այցից մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստան էին ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները (Տեխաս, Դալլաս)՝ TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները սկսելու նպատակով:

Իսկ օրեր առաջ ամերիկայն ամենախոշոր ներդրումային ընկերությունը՝ Black Rock-ը ձեռք բերեց Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ին պատկանող կոնտեյներային տերմինալի բաժնետոսմերսը: Պայմանագրի համաձայն՝ սահմանվում է տերմինալի համատեղ տնօրինում SOCAR Turkey Enerji A.Ş. և Black Rocsk-ի ՛՛դուստր՛՛ Terminal Investment Switzerland Sàrl (TISS) ընկերությունների կողմից: Խոսքը Էգեյան ծովի ափին գտնվող տերմինալի մասին է, որն իր ծավալներով երրորդն է Թուրքիայում ու, ամենակարևորը, ապահովում է կայուն ելք դեպի Միջերկրական ծով:

Այժմ կրկին անդրադառնանք Հայաստան ժամանած AECOM ընկերությանը: NASDAQ ֆոնդային բորսայի կայքում որոնման արդյունքները ցույց են տալիս, որ 2023 թ. փետրվարին այդ ընկերության ինստիտուցիոնալ բաժնետեր է դարձել վերոնշյալ Black Rock-ը (12%): Ըստ ամերիկայն որոշ բաց աղբյուրների՝ Black Rock-ը ներկայացված է AECOM-ում նաև անուղղակիերոն՝ մի շարք դուստր ընկերությունների տեսքով:

Ի՞նչ է սա նշանակում:

Black Rock-ը պարզապես բիզնես-սուբյեկտ չէ, այլ ԱՄՆ կառավարության ու, մեծ հաշվով, ՛՛խորքային պետության՛՛ հետ ուղիղ աֆիլացված ակտոր: Թեև այն համարվում է պասիվ ներդրող, այն ունի քվեարկելու իրավունք բաժնետերերի ընդհանուր ժողովներում և մասնակցում է ընկերությունների բարձրագույն ղեկավարության նշանակմանը: BlackRock-ը 3900 ամերիկյան հրապարակային ընկերություններից մոտ կեսում տնօրինում է անվանական բաժնետոմսերի փաթեթների ավելի քան 5%-ը։ Այն հանդիսանում է նաև մրցակից ընկերությունների՝ ԱՄՆ ՛՛մեծ քառյակի՛՛ բանկերի խոշոր բաժնետեր։

Փաստացի Վաշինգտոնը, ինչպես բազմիցս եմ նշել, TRIPP-ի միջոցով ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում՝ ստանձնելով եվրասիական կարևոր խաղացողի դերը: Ձևավորվում է նոր լոգիստիկ մեգածրագիր, որի նպատակն է դիվերսիֆիկացնել Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև կապը, սակայն բացառապես ամերիկյան կապիտալի վերահսկողության ներքո: TRIPP-ն ու Թուրքիայում ձեռքբերված տերմինալն այդ լոգիստիկայի կարևոր հանգույցներից են:

Սա այն դեպքերից է, երբ պետության աշխարհաքաղաքական շահերն ամբողջությամբ համընկնում են խոշոր կապիտալի շահերի հետ:

Հ.Գ. Այս ամենի համատեքստում՝ առաջիկայում սպասեք զարգացումների ՛՛չեզոք՛՛ Թուրքմենստանում»:

Նմանատիպ նյութեր

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։ Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար...