Վեդու բժշկական կենտրոնի ՔՊ-ական տնօրենը կազինոյում տանուլ է տվել նաև բուժաշխատողների աշխատավարձերը

14 Մարտի, 2026

Վեդիի հիվանդանոցի շուրջ սկանդալային զարգացումները կարծես նոր ընթացք են ստանում։ NEWS.am-ի տեղեկություններով, այս պահին իրավապահները շարունակում են հիվանդանոցի ֆինանսական ամբողջ շարժերը, փաստաթղթերը ուսումնասիրել, որի արդյունքում ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս։ Բուժհաստատության բյուջեից մոտ 140 միլիոն դրամ կազինոյում տանուլ տված ՔՊ-ական նախկին տնօրեն Արամայիս Գրիգորյանը պարզվում է բուժաշխատողների գրպանն էլ է մտել։

Բուժանձնակազմին, բժիշկներին բավական բարձր աշխատավարձ է սահմանել, սակայն դրանից զգալիորեն պակաս գումար է վճարել նրանց։ Այսինքն նրանք գրանցված այլ աշխատավարձ են ունեցել, ստացել են լիովին այլ չափի գումար։ Այս մասին հիվանդանոցի աշխատակիցները տեղեկացել են միայն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելուց հետո։

Այս պահին, մեր աղբյուրի փոխանցմամբ, բուժաշխատողները պահանջում են իրենց աշխատավարձի վերահաշվարկ։

Սա դեռ քիչ է, մյուս կողմից էլ առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումից հետո էլ ավելի է նվազել բժիշկների, բուժքույրերի աշխատավարձը։ Մեր աղբյուրը նշում է, որ աշխատանքն ավելացել է, բայց աշխատավարձը նվազել։ Որոշ բուժաշխատողների աշխատավարձը 15-ից 30 հազար դրամի սահմաններում է։ Սրան էլ գումարվում է ապահովագրության, ըստ նույն աղբյուրի, չնչին տոկոսները։ Հիվանդանոցի բժիշկները նամակ են գրել առողջապահության նախարարին ներկայացնելով ստեղծված իրավիճակը։ Զանգել են նաև նախարարության թեժ գծին, սակայն որևէ պատասխան դեռ չեն ստացել։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...