Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»

13 Հունիսի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ օրենսդրության, այսօր ՀՀ ԿԸՀ-ն ամփոփելու է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և ընդունելու է հետևյալ որոշումներից մեկը՝ կամ՝ Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին, կամ՝ Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին, կամ՝ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին, կամ՝ Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին:

Մինչ այդ հայտարարվեց, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ, որում արձանագրել են լայնածավալ խախտումներ ինչպես մինչ քվեարկությունը, այնպես էլ հենց քվեարկության օրը:

Ընդհանրապես, ոչ սատելիտ գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ հայտարարել են, որ այս ընտրություններն ինքնին ոչ լեգիտիմ են և անցել են բազմաթիվ խախտումներով: Դրանց «գագաթնակետը» դարձան ԲՀԿ-ի հետ կապված մանիպուլյացիաները. նախ՝ այս կուսակցության ձայները իջեցվեցին 4 տոկոսից, որպեսզի չանցնի խորհրդարան, իսկ երբ վերահաշվարկի պահանջից հետո պարզվեց, որ ԲՀԿ-ի ձայները 4 տոկոսից ավելին են, ԿԸՀ-ն հանկարծ որոշեց անվավեր ճանաչել երկու ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։ Իսկ այդ տեղամասերում ԲՀԿ-ն բավական շատ ձայներ էր ստացել: Այսինքն, այստեղ գործ ունենք ոչ թե տեխնիկական «շտկման», այլ քաղաքական որոշման հետ, որի հիմքում բացառապես ՔՊ-ի քաղաքական շահն է՝ ստանալու մանդատների 3/5-ը, որի միջոցով կկարողանան փոփոխել սահմանադրական օրենքներն ու առանցքային նշանակումներ անել իրավապահ համակարգում:

Երեկ հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ մասնավորաբար նշելով. «ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, դիմակայելու իշխանության անօրինականություններին… Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար»: ԲՀԿ-ն նաև բողոքի ակցիա էր իրականացրել ԿԸՀ դիմաց, ուր հավաքված էին հարյուրավոր ոստիկաններ:

Ի դեպ, հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականին Փաշինյանը հայտարարում էր. «Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա»: Ինչպես երևում է, վեց տարում իրոք շատ բան է փոխվել, ու խոսքը «մեկ քվեաթերթիկի» մասին չէ, այլ մի ամբողջ ընտրության, որի ժամանակ այնպիսի խախտումներ են արվել (հենց միայն ԲՀԿ-ի օրինակը շատ խոսուն է), որոնք, ըստ մասնագետների, էական ազդեցություն են թողնում ընտրությունների արդյունքների վրա:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...

Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում․ Եգանյանը՝ իշխանությանը 

«Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության գլուխ, առաջինը թիրախավորեց Հայոց եկեղեցին։ Բայց տեսնում ենք՝ ուր է դա նրան տանում։ Ոչ մի լավ տեղ չի տանում։ Նիկոլ Փաշինյանը եկավ դագաղներով․ իրենք դագաղներն էին պարեցնում։ Եվ ես չեմ կարող մոռանալ մի շատ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյելբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը,18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ առանձին...

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...