Վատ աշխատողների ցանկ են կազմում․ «Հրապարակ»

Ապր 4, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեքշաբթի ՔՊ վարչության նիստը հետընտրական Գյումրու մթնոլորտում է անցել, Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել, ինչպես նաեւ՝ խոսել ռադիկալ փոփոխությունների մասին, ըստ այդմ՝ վարչությանը հանձնարարել է դիտարկել ոլորտներն ու դրանց պատասխանատուներին: Ցանկ կազմել, թե որ պաշտոնյաներն են, վարչության անդամների կարծիքով, ամենավատն աշխատում։

Բնականաբար, չեն եղել նրան առարկողներ, որ Գյումրու պարտության եւ հասարակության հիասթափության միակ ու գլխավոր մեղավորն ինքն է, թող իրենից հեռու մեղավորներ չփնտրի` ձուկը գլխից է հոտում, ու առաջին հերթին պետք է «գլխից» ազատվել։

Մեզ ասացին, որ կրքերը չեն խաղաղվել նաեւ ՔՊ ֆրակցիայում, այստեղ էլ կանանց գունդը համառ մարտեր է մղում Անդրանիկ Քոչարյանին կարգի հրավիրելու ուղղությամբ, եւ ԱԺ նախագահից պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով՝ ընդառաջելով լրագրողների դիմումին։

Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցն անգամ պետաիրավական հանձնաժողովի նիստում է քննարկվել: Իսկ երեկ Փաշինյանը նախաձեռնող խմբի նիստ էր հրավիրել, սկզբում օրակարգը ձեւակերպել էին՝ «Գյումրիում ՔՊ պարտության հարցը», ապա փոխել էին: Հավանաբար` սեփական պարտությունը գիտակցելը բարդ է, առավել եւս՝ դրան վերբալ ձեւակերպում տալը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Կարդինալները չեն կարողացել նոր Հռոմի պապ ընտրել

Կարդինալները չեն կարողացել նոր Հռոմի պապ ընտրել

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ էր դուրս գալիս կոնկլավում կարդինալների առաջին քվեարկությունից հետո։ Այսպիսով, նոր Հռոմի պապի փակ գաղտնի ընտրությունները, որոնք տևել են ավելի քան երեք ժամ, դեռևս արդյունք չեն տվել։ Վաղը...

Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև. Կոչուբաև

Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև. Կոչուբաև

«Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ընդդիմադիր պատգամավորների հասցեին ոչ միայն զարմացրեցին, այլ նաև պարզ ցույց տվեցին՝ Հայաստանում կառավարման համակարգն այլևս չի գործում իր էությամբ»,-գրում է իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ արձագանքելով այսօր ԱԺ-ում...

Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմադիր կին պատգամավորին․ «Դուրս կշպրտեմ քեզ դահլիճից»

Ազգային ժողովում թեժ վիճաբանություն սկսվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև: Ալեն Սիմոնյանը սպառնաց ընդդիմադիր կին պատգամավորին․ «Դուրս կշպրտեմ քեզ...

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից ևս Երևանին են...

Ձեր ոտքերից պտի կախեմ, հերիք ա… Փաշինյանը սպառնում է

Ձեր ոտքերից պտի կախեմ, հերիք ա… Փաշինյանը սպառնում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկումներին, հունից դուրս եկավ, և ԱԺ ամբիոնից հեռանալուց հետո էլ շարունակում էր բորբոքված խոսել։ «Ձեններդ կտրեք, ներվերս չուտեք, վեր ընկեք տեղներդ, համբալներ, ձեր ոտքերից պտի կախեմ,...