Վարորդական իրավունքի վկայականների գինը դարձել է 400-500 հազար դրամ. Ոսկան Սարգսյան

Ապր 4, 2025

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարորդական իրավունքի վկայականների գինը դարձել է 400-500 հազար դրամ

Նիկոլ Փաշինյանը ճանապարհատրանսպորտային պատահարների, վթարների մեծաթիվ զոհերը պատճառաբանում է այն բանով, որ վարորդական իրավունքի վկայանների բացարձակ մեծամասնությունը նախկինում փողով են գնվել, վարորդները չգիտեն ճանապարհային երթևեկության կանոնները։ Վարչապետի թիկնազորի վարորդները հո գիտեն այդ կաննոները, սակայն հետիոտնի անցումում հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկեցին։ Համացանցում կադրեր կան, որ կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենան կարմիր լույսի տակ, հանդիպակած գծով հատում է հետիոտնի անցումը՝ վտանգի ենթարկելով հետիոտներին։ Այդ ավտոմեքենայի վարորդը չգիտի՞, որ նման բաներն անօրինական են։ Պարզապես Հայաստանում եղել են ու կան իրենց արտոնյալ զգացողներ, հաբռգածներ, որոնք թքած ունեն օրենքի ու ուրիշների կյանքի վրա։ Վարորդական իրավունքի վկայականների «գինը» նախկինում եղել է 100-120 հազար դրամ։ Քանի որ հիմա գրեթե բոլոր պաշտոնյաներին գաղտնալսում են, բռնվելու վտանգ կա, վարորդական իրավունքի վկայականների գինը դարձել է 400-500 հազար դրամ։ Բացեք «Դատալեքս» համակարգը, տեսեք, որ նման վկայականներ ծախողների դատեր կան։ Նիկոլ Փաշինյանը նման թեմաներ հանրայնացնելով՝ մնում է լրատվական թեմաներ առաջադրողը, նա դրանով ուշադրություն է շեղում Ադրբեջանին արվող զիջումներից, սահմաններին հնչող կրակոցներից, Հայաստանում տիրող մեծ կոռուպցիայից, իրավական բեսպրեդելից»։

Նմանատիպ նյութեր

Շքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի․ «Ժողովուրդ»

Շքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ըստ ռուսական...

Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ»

Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր ենք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է, ինչքան հնարավոր է` շատ մարդկանց հետ շփվել, անհատական կամ փոքր խմբերով հանդիպումներ ունենալ: Դատելով այդ հանդիպումներին մասնակցած երկու անձից ստացված տեղեկություններից, հրավիրում են չեզոք,...

Հերթական հերքումը

Հերթական հերքումը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։...

Իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից․ «Ժողովուրդ»

Իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները վախեցած են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից՝ փորձելով պառակտել ու ճնշել այն: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ մարտի 29-ի մեծ հանրահավաքից հետո ՀՀ իշխանություններն ակնհայտորեն վախեցած են այդ...

ՔՊ-ն Գյումրիում «իշխանազավթման» պլան ունի․ «Իրավունք»

ՔՊ-ն Գյումրիում «իշխանազավթման» պլան ունի․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ Գյումրիում ընդդիմադիր չորս քաղաքական ուժերն ատամներով պահում են իրենց ավագանու անդամներին, որպեսզի ապրիլի16-ին՝ ավագանու անդրանիկ նիստին հանկարծ տհաճ անակնկալներ չլինեն, եւ դավաճաններ ի հայտ չգան, ու ընտրեն ոչ թե Վարդան Ղուկայանին, այլ...