Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ»

3 Մարտի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու 50 քպականներն այս օրերին ներկուսակցական քարոզարշավով են զբաղված։ Մինչ տարածաշրջանը եռում է, Փաշինյանն ու իր թիմը զբաղված են «պեռաշկի» և «կուկուռուզ» ուտելով, հընթացս էլ հանդիպումների բեմադրություններ կազմակերպելով։

ՔՊ-ում իրականում ամեն ինչ այնքան էլ անամպ չէ, ինչպես փորձում են ներկայացնել։ «Փաստի» տեղեկություններով, ԱԱԾ-ն Փաշինյանին է փոխանցել վերջին հարցման արդյունքները, ըստ որոնց, ՔՊ-ն անհուսալիորեն պարտվում է բոլոր ճակատներում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեպետ ՔՊ-ի վարկանիշը 14 տոկոս են գնահատում, բայց հիմնական ընդդիմադիր ուժերը աստիճանաբար լուրջ թափ են հավաքել, և արդեն շաբաթներ անց Փաշինյանի գլխավորած կուսակցությունը նույնիսկ հարցումներով առաջատարը չի լինի։ Այդ հարցումների թեման քննարկվել է նաև «ուրախ ավտոբուսում», որով ՔՊ ընտրական ցուցակի ամենաբարձր ձայներ ստացած 50 անձինք շրջագայում են տարբեր մարզերով։

Մեր ունեցած տեղեկություններով, սեփական վարկանիշը բարձրացնելու այլ տարբերակ չգտնելով՝ Փաշինյանը գրեթե բոլոր նախարարներին հանձնարարել է պոպուլիստական նոր առաջարկներ մշակել՝ հանրությանը ներկայացնելու համար։ Հենց իր ծննդավայր Իջևանում, օրինակ՝ նա հայտարարել է, թե կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի։ «Ես որոշում եմ կայացրել։ 2027 կամ 2028 թվականից, դա կորոշենք… քանի որ մենք եկել, թոշակների առումով հասել ենք սպառողական զամբյուղին, հիմա, որպեսզի հետ չգնանք, մենք ամեն տարի առնվազն գնաճի չափով կավելացնենք թոշակը»,- ասել է Փաշինյանը։ Ֆինանսների նախարարությունը, ի դեպ, դեմ է եղել թոշակների ինդեքսավորման որոշմանը, բայց Փաշինյանը հանգստացրել է նախարարին, թե ընտրություններ են դիմացը, հարկավոր է շահել թոշակառուների սիրտը։

Նմանատիպ նյութեր

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հիանալի կադրային ընտրություն է. «Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին` հիմնական գործից դուրս կզբաղվի եկեղեցին քանդելով: Ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ...

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Փաշինյանը տեսակապով է մասնակցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստն այժմ ընթանում է նեղ կազմով, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Ավելի ուշ տեղի կունենա...

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

«Առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին...»,- այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ...

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում կատարվածը պարզապես վերջն է։  Եթե ադրբեջանցին սահմանը խախտելով հարձակվել է հայ կնոջ վրա՝ իշխանությունները պարտավոր են կոշտ և հստակ արձագանքել։ Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել...

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

«Չի կարելի ամբողջ մեղքը բարդել Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Մինչդեռ Հայաստանի նախկին ղեկավարները՝ նրանք բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց պատիժը»։ Ադրբեջանի պետական AZƏRTAC գործակալությունը հայտնում է, որ այս մասին նախագահ Իլհամ Ալիևը...