Վարկ վերցնողը անհուսալի վարկառուների տեղը պարտք է փակում․ Հրայր Կամենդատյան

Ապր 24, 2025

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վարկ վերցնողը անհուսալի վարկառուների տեղը պարտք է փակում։ Եվ դա անում է պետական բյուջեի միջոցներով և ապիկար ձևով։

Կառավարության նիստին վարչախմբի պարագլուխը կես ժամից ավել գյալաջի էր անում, թե ինչպես է ընթանում անհուսալի վարկառուների փոխարեն պետության հաշվին բանկերի վնասները հատուցելու ծրագիրը։ Զրույցին մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, որոնք պարզապես վառվում էին պետական միջոցները փոշիացնելու ցավից, թե էլ ոնց անեն, ինչ անեն որ բանկերին օգուտ տան։ Օրեր առաջ սնանկացման եզրին կանգնած և 7.1 տոկոսով պարտատոմսերով արտաքին պարտքը ավելացրած ապիկարները 209 մլն դրամ, մոտ 550000 ԱՄՆ դոլար նվեր տվեցին ՀՀ սպեկուլյատիվ բանկերին, որոնք անցյալ տարի մոտ մեկ մլրդ ԱՄՆ դոլարի շահույթ էին ստացել։ Իհարկե սա խայտառակություն է, բայց այստեղ կա մի հստակ ուրվագծվող ֆիգուր, ով հմտորեն իրականացնում է բանկերի հովանավորչություն, և այդ անձը ՀՀ կառավարության կազմում է հայտնվել բանկային համակարգից։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է նա։ Զրույց գյալաջու մեջ իտոգ տվող գլխավոր ինքնահռչակ տգետն ակնհայտորեն չէր տիրապետում թեմային և բացարձակ հասու չէր Գրիգորյանի բանկերի շահույթի ֆիսկալ բաղադրիչի մասին հմուտ պնդմանը, որով նա հարցը տեղափոխեց մասնագիտական տիրույթ, որտեղ ինքնահռչակ տգետ առաջին պաշտոնյան բացարձակ անտեղյակ էր և միայն իրեն յուրահատուկ աչքի ճպճպոց էր բեմադրում։

Հետո սկսվեց հիմարացման հաջորդ փուլը։ Պարզվեց, որ անհուսալի վարկառուների յոթանասուն տոկոսը պարտք են վարկային կազմակերպություններին, որոնց զգալի մասը այդ գցող վարկառուների հենց պատճառով սննկացրել են, այսինքն պետությունը օգնում է տնտեսվարողներին սննկացնող խաբեբաներին։ Իհարկե առանձին ռեպշիկով այս հիմարությունը որպես տնտեսական ակտիվության ձեռքբերում համարեց տնտեսական զարգացման նախարար կոչեցյալ անձը, որը չէր գիտակցում, որ իրենք գործ ունեն տնտեսության ֆինանսները գողացող գցող չվճարողների հետ։ Դե դա ուր, գիտելիքն ու քթածակն ուր:

Ի՞նչ է սա:

Խայտառակություն և ֆինանսական սոդոմ Գոմոր։

Ակնհայտ է, որ քարոզչական նպատակով տգետ ինքնահռչակները պատրաստ են ամեն ինչի, որպեսզի ինչ որ կերպ շահեն իրենց չընտրող քաղաքացիների ձայները։ Զուր հույս։ Փողն էր ափսոս, որով կարելի էր գոնե թոշակառուներին մի քիչ աջակցել»։

Նմանատիպ նյութեր

Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի հանքային պաշարների վերաբերյալ

Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի հանքային պաշարների վերաբերյալ

Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել օգտակար հանածուների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Այս մասին գրում է bbc.com-ը: ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում...

Փորձելու է Մոսկվայի և Կրեմլի վստահությունը նորից շահել. «Ժողովուրդ»

Փորձելու է Մոսկվայի և Կրեմլի վստահությունը նորից շահել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 9-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին, սակայն Փաշինյանի այցի մանրամասները գաղտնի են պահվում։ Դեռևս մարտի 14-ին ՀՀ...

Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով․ «Ժողովուրդ»

Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրերս Ազգային ժողովում ներկայացրեց 2024 թվականի հաշվետվությունը։ Հաշվետվության համաձայն՝ Հանձնաժողովն իրականացված վարույթի շրջանակում արձանագրել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի...

Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց

Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը  ապրիլի 29-ին դատական նիստի է եղել, երբ իրավապահները գնացել են դատարան՝ նրա աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու:...

5 ամիս հազիվ աշխատեց. Ո՞րն է հրաժարականի պատճառը․ «Հրապարակ»

5 ամիս հազիվ աշխատեց. Ո՞րն է հրաժարականի պատճառը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ նախօրեին՝ ուշ երեկոյան, աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը։ Երեկ ՍԱՏՄ խոսնակը հաստատել է մեր լուրը՝ նշելով, որ դիմումը գրվել է ուշ երեկոյան եւ մանրամասներ չի...