Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք կներկայացնեն. փաստաբան

24 Հոկտեմբերի, 2025

Վարդան Ղուկասյանին  նոր մեղադրանք կներկայացնեն։ Այս մասին հայտնել է Գյումրու քաղաքապետի փաստաբան  Զարուհի Փոստանջյանը։

«Հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Գագիկ Առաքելյանի հետ, ով հայտնել է, որ սպասվում է նոր մեղադրանքի ներկայացում պարոն Վարդան Ղուկասյանին։ Հայտնի չէ, թե նորից ինչ են ուզում կարել, կարկատել, բայց, այնուամենայնիվ, քննչական կոմիտեի քննիչներին զգուշացնում եմ՝  եթե դուք մուտք գործեք «Կենտրոն» քրեակատորղական հիմնարկ ու իմ վստահորդի հետ առանց իմ,  առանց Ղուկասյանի պաշտպանների մասնակցության որեւէ գործողություն կատարեք, դա մենք դիտելու ենք որպես բռնաճնշում Ղուկասյանի նկատմամբ։ Քանի որ դուք տեղեկացված եք, որ այս պահին ես և Ղուկասյանի կողմից ընտրված պաշտպանները գտնվում ենք Գյումրիում և պետք է մասնակցենք դատական նիստին, հետևաբար մեր բացակայությունը հարգելի է»,- հայտարարել է Փոստանջյանը։

Նա  կոչ է արել՝  քննչական գործողություններն անել  այն ժամանակ, երբ իրենք վերադառնան Երևան։

 

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ անդամ երկրները կարող են որոշում ընդունել ժամանակավորապես դադարեցնելու ՀՀ-ի մասնակցությունը միությանը․ զեկույց

ԵԱՏՄ անդամ երկրները կարող են որոշում ընդունել ժամանակավորապես դադարեցնելու ՀՀ-ի մասնակցությունը միությանը․ զեկույց

ԵԱՏՄ-ին մասնակցության կասեցումը կհանգեցնի Հայաստանի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի համախառն ապրանքաշրջանառությունը կնվազի ավելի քան 55%-ով։ Գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի։...

Հրավիրում եմ բանավեճի․ իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը՝ Փաշինյանին

Հրավիրում եմ բանավեճի․ իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը՝ Փաշինյանին

Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու Գերասիմ Վարդանյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով․ «Ուրեմն, լսի՛ր, Նիկոլ Փաշինյա՛ն։ Եթե դու վստահ չէիր քո թեկնածուի վրա, բայց, այնուամենայնիվ, քաղաքապետի թեկնածու ես առաջադրել մի մարդու, որին ուղարկում ես Հանրային...

Գաղտնի նկարահանումներ իրականացնող մենեջերը հետախուզման մեջ է

Գաղտնի նկարահանումներ իրականացնող մենեջերը հետախուզման մեջ է

«Գուստավ» ռեստորանի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում, հետախուզվում է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես...

Փոխանակ քաղաքացիների շահերը պաշտպանեն, զբաղված են ընդդիմադիրներին հետապնդելով․ Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստանը» արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և մասնավորապես մեր գործընկերներից Անդրանիկ Գևորգյանը տեսանյութում ներկայացրել է Ստեփանավանում ընտրական գործընթացների ժամանակ աշխատանքից ազատված և ճնշումների ենթարկված...

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել։ Այս մասին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։ Արդարադատության նախարարը չի բացառել, որ հրկիզման հետևում կանգնած են եղել...